00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին

© Photo : official site of the MoD of RAУчения армянских артиллеристов
Учения армянских артиллеристов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (ՌՀՀԳԱ) նախագահի տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը մեկնաբանել է Արցախի պատերազմի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի(ՌՀՀԳԱ) տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը Dialogorg.ru-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում ընթացող պատերազմն ավարտվել է մարտական ոչոքիով։

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՌազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկով
«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին - Sputnik Արմենիա
Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկով

Սիվկովի կարծիքով՝ հակամարտության ընթացքում Բաքվին միայն մասնակի է հաջողվել հասնել իր նպատակին. Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել միայն 5 շրջան (որոնք այսպես թե այնպես նախատեսվում էր նրան փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում) և գրավել նախկին ԼՂԻՄ-ի մի չնչին մասը։

«Հայաստանը և ԼՂՀ-ն կարողացել են պահպանել ինքնիշխանությունը և տարածքի հիմնական մասը։ Այսինքն՝ նպատակը մասամբ է իրականացել։ Սա մարտական ոչ-ոքի է։ Այդ պատճառով խոսակցություններն այն մասին, որ հաղթել է Ադրբեջանը, չի կարելի կոռեկտ համարել»,-ընդգծել է Սիվկովը։

Ինչպես նշել է փորձագետը՝ հաշվի առնելով ադրբեջանական բանակի գերազանցությունը ինչպես ուժի, այնպես էլ միջոցների առումով, ինչպես նաև Թուրքիայի ակնհայտ աջակցությունը, չի կարելի չհիանալ հայկական զորքերի արիությամբ և դիմացկունությամբ։

Обряд крещения военнослужащих недалеко от передовой линии (2 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Խոսքը ոչ թե Ղարաբաղի զարգացման, այլ գոյատևման մասին է․ ռուս փորձագետները՝ զինադադարի մասին

Ինչ վերաբերում է բուն Հայաստանում պատերազմի արդյունքի բացասական ընկալմանը, ապա ռազմական փորձագետի կարծիքով ՝ «նրանք, ովքեր վազվզում են հրապարակներում(Երևանում, – խմբ.) կա՛մ հիմարներ են, կա՛մ քաղաքական խարդախներ»։

Նրա կարծիքով՝ նրանց պետք էր ռազմաճակատ ուղարկել, և այդ ժամանակ նրանք կհասկանային, թե ինչ է դա։

Դրա հետ մեկտեղ, Սիվկովի տեսանկյունից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ չափով պատասխանատու է լարվածության աճի համար, քանի որ «ձախողել է Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ երբեք չմտած և Ադրբեջանին պատկանող տարածքների հանձնման բանակցությունները»:

Ղարաբաղի ճանաչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը. ռուս ռազմական փորձագետ

Նա նշել է, որ այս զինված հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի հսկայական կորուստներ են կրել: Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական հասարակությունն ավելի զգայուն է վերաբերվում կորուստներին, քան հայկականը, և այս պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող խոստովանել, որ չի հասել լիակատար հաղթանակի՝ Արցախի ամբողջ տարածքը գրավելու տեսքով:

Նա չի կարողանա անել դա, հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դառնա ադրբեջանական կողմի զոհվածների իրական թիվը, կարծում է Սիվկովը։

«Մի ելք է մնում` որքան հնարավոր է` բարձր գոռալ մեծ հաղթանակի մասին։ Ընդ որում՝ ամենակոշտ արտահայտություններով։ Ինչն էլ հենց անում է Ալիևը։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք. Ալիևը շատ լավ գիտակցում է, որ սա կիսահաղթանակ և կիսապարտություն է։ Նա սարսափելի չարացած է տեղի ունեցածի պատճառով։ Այս ամենի հետևանքը լինելու է այն, որ Ալիևը կսկսի հստակ թուրքամետ քաղաքականություն վարել, և Ադբեջանը կդառնա Ռուսաստանին թշնամի պետություն»,-հավատացած է փորձագետը։

Սիվկովը ուշադրության է հրավիրել այն փաստին, որ Ալիևն արդեն սկսել է բացահայտ խաբել։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտնում է, որ թուրք զինծառայողները, իբրև թե, կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի շփման գծում, չնայած այնտեղ գտնվելու են միայն ռուս խաղապահները։

ՀՀ պաշտպանության նախարարի այցը 2-րդ զորամիավորում - Sputnik Արմենիա
«Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»․ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների հետ

Բացի այդ, ՌՀՀԳԱ-ի փոխնախագահի կարծիքով` այն, որ Ալիևը համաձայնություն է տվել միայն ռուս խաղաղապահների առկայությանը, նշանակում է, որ ադրբեջանական բանակը չէր կարող շարունակել պատերազմը։

«Ռուսաստանում Ալիևի «դեղահաբը քաղցրացնելու համար» խոսում են այն մասին, որ այո՛, Հայաստանը պարտություն է կրել, իսկ Ադրբեջանը հաղթել է։ Իսկ հայ հասարակության մի մասը, այսպես ասենք, այնքան էլ լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում, չգիտակցելով իր հաղթանակի վեհությունը, ելույթ է ունենում ցույցերի ժամանակ»,-կարծում է Սիլկովը։

Փորձագետն ընդգծել է, որ ՀՀ և ԱՀ Զինված ուժերի ընդհանուր պոտենցիալը մոտ 5 անգամ զիջում է Ադրբեջանի ընդհանուր ռազմական պոտենցիալին։ Ադրբեջանի Զինված ուժերը Արցախում ռազմական գործողություններ են սկսել երկու ուղղություններով՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Բայց, ունենալով նման գերազանցություն, նրանք հսկայական կորուստներով կարողացել են մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի կիլոմետր անցնել։

Չհաջողված բլիցկրիգ Ղարաբաղում․ ինչի՞ են կողմերը հասել մեկ ամիս պատերազմելուց հետո

«Լեռնազանգվածի վրա Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծին բախվելով, նրանք հասկացան, որ չեն կարող շարունակել գրոհը։ Ուստի մեկ շաբաթ անց նրանք վերախմբավորեցին ուժերը, կենտրոնանալով միայն հարավարևելյան ուղղության վրա։ Այդ ուղղությամբ նրանք 10-12 անգամ գերազանցող ուժ ստեղծեցին։ Լավ նայեք այս թվերին․ այդպիսի գերազանցության պայմաններում նրանք 30-40 կմ ճանապարհը անցան մեկ ամսվա ընթացքում»,-ընդգծել է Սիվկովը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган прибывает в аэропорт Кельна (29 сентября 2018). Германия - Sputnik Արմենիա
Թուրքիայի վրա ճնշումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ․ ռուս փորձագետը փակագծեր է բացում

Անգամ ճեղքելով պաշտպանության բոլոր գծերը և դուրս գալով օպերատիվ հարթավայր, ադրբեջանական ստորաբաժանումները, փորձագետի խոսքով, շարունակում էին կատաղի դիմադրության հանդիպել հայերի կողմից։

Խոսելով պատերազմական և ռազմավարական նրբությունների մասին, փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանի սպառազինության մեջ համազարկային կրակի և հրետանու մեծ քանակությամբ ռեակտիվ համակարգեր կային՝ 50-90 կմ հեռահարությամբ: Հայկական կողմի մոտ դաշտային հրետանին ուներ 15-20 կմ առավելագույն հեռահարություն:

«Ադրբեջանցիները արտասահմանում գնված մոտ 50-70 ԱԹՍ ունեին։ Այդ ԱԹՍ—ները հրետանուն մատնանշում էին թիրախը՝ նպատակային կրակի համար։ Հայերը ԱԹՍ-ներ չունեին։ Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք թույլ են տալիս ցածր ճշգրտությամբ որոշել մարտկոցի տեղը արդեն դրա կրակելուց հետո։ Այսպես կոչված հրետանային հետախուզության համակարգեր։ Ադրբեջանցիները կարող էին խորը կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարող պատասխանել։

Կան ուժեր, որոնք ուզում են ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ տալ. ռուս փորձագետներ

Նրանք կարող էին խոցել միայն իրենց հրետանու հեռահարության սահմաններում, այդ դեպքում ստիպված էին հետախույզների արվեստից օգտվել՝ զենքերին կրակի թիրախը մատնանշելու համար»,-պարզաբանում է ռազմական գիտությունների դոկտորը։

Բացի այդ, ադրբեջանցիներն ԱԹՍ-ների դեմ պայքարի համար ունեցել են հակաօդային պաշտպանության բավարար միջոցներ, իսկ Ղարաբաղն այդ ամբողջ պաշտպանական գծի համար ունեցել է ընդամենը 6 «Շիլկա» տիպի ինքնագնաց հրանոթ։

«Գումարած, իմ պատկերացմամբ, հայերը ուղարկել են ևս մի տասնյակ հրանոթ։ Եվ ահա այդ սարքերը, 2-2,5 կմ հեռահարությամբ ոչնչացրել են Ադրբեջանի ԱԹՍ-ների երեք քառորդը։ Դրանից հետո անօդաչուների կիրառումը դադարեց»,-նկատել է Սիլկովը։

Ռազմական փորձագետը ևս մի փաստ է նշում. Ադրբեջանի ԶՈւ-ն ուներ 100 ժամանակակից Т-90 տանկ, մինչդեռ հայկական կողմը՝ 1։ Հայերի մյուս տանկերը առաջին մոդիֆիկացիաների Т-72-ներ են, որոնք Т-90-ի դեմ կարող են կռվել միայն խիստ բարենպաստ պայմաններում։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմն ուներ 200 տանկ, իսկ ադրբեջանական կողմը՝ 444։

«Միայն մի բան կարող եմ ասել․ Ղարաբաղի զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ մարտավարական կրթությունը բարձրագույն մակարդակի է։ Արիությունը բարձրագույն մակարդակի է։ Այն պայմաններում, որում նրանք կռվում էին, ուժի և միջոցների այն հրեշավոր առավելության պայմաններում, որ ունեին ադրբեջանցիները, հայերը զանգվածային հերոսության հրաշքներ են գործել։ Այլ կերպ ասել չեմ կարող»,-ասում է Սիվկովը։

Նա հիշեցրել է, որ պատերազմի ամենասկզբում Թուրքիան Սիրիայի Իդլիբ գավառից 300-400 գրոհային էր ուղարկել Արցախ։ Եվ չնայած այդ վարձկանները լուրջ մարտական փորձառություն ունեին, նրանցից 50-ը սպանվել են պատերազմի առաջին իսկ օրը։

Обращение омбудсмена Карабаха Артака Бегларяна из центра Степанакерта (8 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախի օմբուդսմանը թվարկել է` որ գյուղերում են 30 տարվա մեջ 2–րդ անգամ տուն կորցրել

Բացի այդ, հայտնի է, որ թուրք զինվորականները մասնակցել են թե՛ անօդաչու սարքերի, թե՛ ադրբեջանական զորքերի կառավարմանը։ Սակայն Ադրբեջանը, միևնույն է, լուրջ դիմադրության է բախվել։

«Շուշիում քաղաքի արվարձաններում ադրբեջանցիների հայտնվելուց մինչև այն գրավելու պահը երեք օր անցավ։ Իրենց ունեցած ուժերով հայերն արել են անհնարինը։ Հայերը Ադրբեջանի գրոհը հետ են մղել նվազագույն տարածքային և մարդկային կորուստներով։ Ֆենոմենալ իրավիճակ է, որը, կարծում եմ, դեռ հիմնավորապես ուսումնասիրվելու է ռազմագիտության մեջ»,-համոզված է Սիվկովը։

Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

Լրահոս
0