00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել

© Sputnik / Aram NersesyanСтепанакерт возвращается к мирной жизни
Степанакерт возвращается к мирной жизни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի մայրաքաղաքում 90-ականների սկզբից հետո մեծացել է մի սերունդ, որը պատերազմ չի տեսել։ Սեպտեմբերի 27-ին նրանք ստիպված եղան բախվել դաժան իրականության հետ։ Եթե 4 տարի առաջ Ապրիլյան պատերազմը Ստեփանակերտը շրջանցեց, ապա այսօր ամեն ինչ այլ կերպ էր։

Քառօրյա պատերազմն ու սելիֆիները Ստեփանակերտում

2016 թվականի քառօրյայի ժամանակ Ստեփանակերտը չէին ռմբակոծում։ Այդ է պատճառը, որ ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ կյանքը եռում էր, գործում էին սրճարանները, ռեստորաններն ու մյուս բոլոր օբյեկտները։

Այդ հաստատությունները լի էին մարդկանցով, ովքեր եկել էին «հարստացնելու» իրենց ինքնակենսագրականը «պատերազմի ժամանակ Արցախ մեկնեցինք» տողով ու սոցցանցերի համար սելֆիով։ Նրանց թվում շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին ու քաղաքական արտիստներ (գործիչներ)։

Նրանք քաղաքում «երթեր» էին անում կամուֆլյաժով` մտնելով սրճարաններ ու ռեստորաններ, այդպիսով «լուրջ» ներդրում անելով երկրի տնտեսության մեջ։ Մի կողմից քաղաքի «հյուրերը» Արցախում էին, մյուս կողմից՝ մարտական գործողություններից հեռու։

Այս պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում մոտավորապես նույն իրավիճակն էր։ Սակայն դա երկար չտևեց։ Քաղաքի համարյա չդադարող հրռիթակոծությունից հետո մարդկանց այդ կատեգորիան «հօդս ցնդեց»։ Ամեն ինչ փոխվեց...

Կյանքը թաքստոցներում

Ստեփանակերտի բնակիչներն առաջին օրերից հասկացան, որ սա այլ ՊԱՏԵՐԱԶՄ է։ Առաջին իսկ օրը քաղաքին հասցված հարվածը դրա ազդանշանն էր։ Մարդիկ ստիպված էին մտնել թաքստոցներ։ Հաճախ դրանք սովորական նկուղներ էին։

© Photo : Areg Balayan / press office of the Government of RAՍտեփանակերտ. կյանքը թաքստոցներում
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել - Sputnik Արմենիա
Ստեփանակերտ. կյանքը թաքստոցներում

Երեկոյան քաղաքը թաղվում էր խավարի մեջ, պատուհան ունեցող տարածքներում լույսն անջատում էին, որ անօդաչուների «աչքին չերևան»։ ԱԹՍ-ներն այս պատերազմի հիմնական սպառնալիքն ու յուրահատկությունն էին։

Ցերեկն էլ փողոցում գրեթե մարդ չկար։ Ստեփանակերտն ասես ուրվական քաղաք լիներ։

Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում. ինչպես և որտեղ են տեղավորում Շուշիի բնակիչներին

Օդային տագնապի ձայնը քաղաքի համար սովորական էր դարձել, այն ավելի հաճախ էր հնչում, քան մեքենաների ազդանշանները։ Ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից պայթյուններ էին լսվում։ Դա անհետևանք չէր մնում։ Միայն Ստեփանակերտում 43 մարդ է սպանվել, 10-ը վիրավորվել են։

«Մերոնք խփեցի՞ն, թե՞ նրանք», - հաճախ պայթյունից հետո այս հարցն էր հնչում թաքստոցներում։

Մարդկանց լսողությունը սրվել էր։ Նրանք ուշադիր էին ամեն խշշոցի ու ձայնի հանդեպ։

Քաղաքը զրկվել էր ջերմությունից. գազը ստիպված անջատել էին, էլեկտրահաղորդման լարերը վնասվել էին, իսկ էլեկտրական օջախներն ու վառարանները թաքստոցներում բոլորին չէին հերիքում։ Մարդիկ երբեմն տուն էին բարձրանում՝ լվացք անելու, լողանալու համար, սակայն որոշ շրջաններ նույնիսկ առանց ջրի էին մնացել։

«Մի ձև դիմանում ենք։ Բա ի՞նչ անենք», - ասում էին ստեփանակերտցիները։

Չնայած ծանր պայմաններին՝ թաքստոցներից մարդիկ մեզ կանչում էին «գոնե սուրճ խմելու»։

Լուրեր ռազմաճակատից

Բայց ամեն դեպքում կենցաղային հարցերը երկրորդ պլան էին մղվել։ Գլխավորը, որը հուզում էր մարդկանց՝ ռազմաճակատում գտնվող իրենց հայրերի, եղբայրների ու որդիների ճակատագիրն էր։ Փոքր քաղաքում գրեթե չկար ընտանիք, որի անդամներից մեկը կամ մի քանիսն առաջնագծում չլինեին։

© Sputnik / Valeriy MelnikovՄարտունի
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել - Sputnik Արմենիա
Մարտունի

Տեսնելով լրագրողների, մարդիկ հարցնում էին․«Իսկ դուք այնտեղ (բարեկամի ծառայության վայրը) եղե՞լ եք, նրան պատահաբար չե՞ք տեսել»։ Խնդրում էին ներկայացնել իրական վիճակը. «Մենք լսել ենք այն, ինչ հեռուստացույցով են ասում, դուք ասեք՝ իրականում  ինչ է կատարվում»։

Ուրվական քաղաքը

Հրադադարի մասին հայտարարությունից հետո առաջին օրերին Ստեփանակերտը բառացիորեն որբացավ։ Փողոցներում մարդ ու մեքենա գրեթե չկար։ Հազվադեպ մարդիկ կային՝ հիմնականում զինվորական հագուստով տղամարդիկ։ Իրավիճակն էլ ավելի դրամատիկ էր դարձնում պարբերաբար իջնող մառախուղը։

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտի հյուրանոցում
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի հյուրանոցում

Գազամատակարարումն ամբողջ քաղաքում անջատված էր, էլեկտրականությունը ժամով էին միացնում։ Ցուրտն արդեն «խոցել» էր քաղաքը։

Խանութներն ու այլ հաստատությունները չէին աշխատում։ Առաջին օրերին գողության դեպքեր էին գրանցվում։

Կյանքի նշաններ

Չնայած դժվար իրավիճակին՝ խաղաղապահների գալուց հետո մարդիկ սկսեցին քաղաք վերադառնալ։ Այդ ժամանակ քաղաքում անհանգիստ վազվզոց սկսվեց։

Ինչ տեսք ունի Ստեփանակերտի շուկան այսօր
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել - Sputnik Արմենիա
Ինչ տեսք ունի Ստեփանակերտի շուկան այսօր

Իշխանությանը հաջողվեց մասամբ լուծել էլեկտրականության հարցը (քաղաքում երեկոյան նույնիսկ լուսավորություն հայտնվեց), խանութները սկսեցին բացվել (սկզբում թարմ ապրանք չկար), մասամբ սկսեց աշխատեղ քաղաքի շուկան։

Բնակիչներից շատերն առանց ընտանիքների էին Հայաստանից վերադարձել՝ ունեցվածքը, կյանքի պայմանները ստուգելու համար։ Մյուսները որոշել էին «հետախուզություն» չանել ու միանգամից երեխաներին էլ էին բերել։ Քաղաքում վաղուց երեխաներ չէին եղել։

Дети из села Кирсаван ждут маму на площади в Степанакерте - Sputnik Արմենիա
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին

Տեղի իշխանությունը բնակիչներին վերադարձի կոչ անելուց առաջ չէր հաշվարկել հնարավոր հոսքն, ու ճգնաժամ ստեղծվեց, քանի որ անհնար էր բոլոր վերադարձածներին տեղավորել։ 2016 թվականին Թալիշն էինք կորցրել, այն էլ`ժամանակավոր, բնակեցման խնդիր չկար։

Այս անգամ Արցախի տարածքում 121 քաղաք ու գյուղ ենք կորցրել։ Հադրութի ու Շուշիի շրջանների բնակիչները պետք է պետք է տեղավորվեին Ստեփանակերտում, քաղաքում պարզապես այդքան բնակելի տարածք չկա։

Հենց այդ պատճառով իշխանությունը նորից դիմեց արցախցիներին` այս անգամ կոչ անելով Հայաստանից առանց զգուշացնելու չվերադառնալ, եթե տունը (գյուղը, քաղաքը) պատերազմի ընթացքում անցել է թշնամուն։

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտ վերադարձողները
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել - Sputnik Արմենիա
Ստեփանակերտ վերադարձողները

Բայց բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Ամեն օր Ստեփանակերտ են ժամանում ավտոբուսներ, որոնք բերում են Արցախի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներին։ Պատերազմի հետ կապված հարցերը հետզհետե հետ են մղվում, առաջ են գալիս ապրելու տեղ փնտրելու խնդիրները։

Դեռ շատ վաղ է ասել, թե քաղաքը սկսում է ապրել։ Ավելի ճիշտ է ասել՝ քաղաքը փորձում է գոյատևել։

Լրահոս
0