ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է հայկական արարողակարգի առանձնահատկությունների շուրջ «միկրոսկանդալին»՝ անդրադառնալով ռուսական դրոշի բացակայությանը ռուս նախարարների պատվիրակության հետ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հանդիպմանը: Այս մասին ասված է Facebook-ում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ում հիշեցրել են շաբաթ օրը ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան կատարած այցի ժամանակ ծավալված բանավեճի մասին։ Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն հենց նույն օրը բացատրել էր, որ դա հայկական պետական արարողակարգի առանձնահատկություններից է։ Չնայած դրան՝ «միկրոսկանդալին» միացել են նաև լուրջ պարբերականներ։ Արդեն նոյեմբերի 23-ին «Независимая газета»-ում լույս տեսավ «Շաբաթվա լուսանկարը» վերնագրով հոդվածը, որտեղ Հայաստանում ընթացող բանակցությունների ժամանակ դրոշի բացակայությունը համեմատել են Սերբիայի նախագահ Ա.Վուչիչի Վաշինգտոն կատարած այցի հետ։
«Անհասկանալի է մնում, թե ինչու այդ պարբերականն իր էջերում լուսանկարներ չի հրապարակել Ս․Վ․ Լավրովի հանդիպումից Ա․Վ․ Սարգսյանի և Ն․Վ․ Փաշինյանի հետ՝ 2019թ․-ի նոյեմբերին Երևանում, որոնցից մեկը կցված էր մեր մեկնաբանությանը։ Կամ տարբեր տարիների ցանկացած ուրիշ լուսանկար՝ Հայաստանի նախագահների կամ վարչապետների հետ այլ երկրների արտգործնախարարների հանդիպումից»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Սադրանքները պետք է բացառել. Շոյգուն` ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը որպես օրինակ է բերել Փաշինյանի նախորդ հանդիպումների լուսանկարները՝ Լե Դրիանի հետ(2018թ․-ի մայիսի 28-ին), որտեղ բացակայում է ֆրանսիական դրոշը, Բոլթոնոի հետ (2018 թ․-ի հոկտեմբերի 25-ին), որտեղ ամերիկյան դրոշ նույնպես չկա։
«Ստիպված ենք կրկին պարզաբանել, որ խոսքը Հայաստանի արարողակարգի առանձնահատկությունների մասին է։ Դրա նորմերն ասում են, որ երբ հանդիպում են պաշտոնով անհավասար անձիք, թույլատրվում է դնել մեկ դրոշ։ Ռուսական պրակտիկայում, օրինակ, նման դեպքերում առհասարակ դրոշ չի դրվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ում նշել են, որ իրավիճակի ըմբռնման նմանատիպ բացակայությունը սպասելի էր բլոգ-ոլորտի հատվածից, որի համար Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ պետդեպի և այլ ամերիկյան գերատեսչությունների կողմից գործուղված երկու հազար աշխատակիցներ կան․ նրանց դրա համար վճարում են։ Բայց ցածրակարգ մեկնաբանություններ տեսնել բնավ ոչ նոր և պատկառելիության հավակնող ռուսական պարբերականում, առնվազն տարօրինակ է։
ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ Երևանում ռուս նախարարներին կատարյալ ընդունելություն է ցուցաբերվել։ Ավելին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավասարը հավասարի պես են նստել թե՛ վարչապետի, թե՛ նախարարի հետ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պատվիրակության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ռուսական դրոշի բացակայությունը արարողակարգի խախտում չէ: Նա պարզաբանել էր, որ հայկական դրոշն ընդգծել է պետության ղեկավարի հետ ՌԴ նախարարի բանակցությունների կարգավիճակը։ Մինչդեռ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ երկու դրոշ է տեղադրվել, ինչը լիովին համապատասխանում է արարողակարգին։
«Եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն». ինչ են քննարկել Շոյգուն ու Փաշինյանը