00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն

© AP Photo / Ng Han GuanСотрудник SinoVac работает в лаборатории на заводе по производству вакцины SARS CoV-2 от COVID-19 под названием CoronaVac (24 сентября 2020). Пекин
Сотрудник SinoVac работает в лаборатории на заводе по производству вакцины SARS CoV-2 от COVID-19 под названием CoronaVac (24 сентября 2020). Пекин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհը դեռ ապրում է կորոնավիրուսային պայմաններում, երբ ամեն օր տվյալներ են հրապարակվում վարակվածների և մահացածների թվի մասին։ Ու առայժմ չենք էլ մտածում, թե որքան բարդ է լինելու, այսպես ասած, ապաքինման ժամանակաշրջանը։

​​

Պատվաստանյութը որպես խրախուսման կամ պատժելու գործիք

Դե ուր որ է ինչ-որ տեղ կստեղծվի բաղձալի պատվաստանյութը, բոլորս կպատվաստվենք ու չենք հիվանդանա, համավարակն էլ ինքնըստինքյան կմարի, մտածում ենք մենք։ Բայց ախր լիքը հարցեր կան ապաքինման այդ գործընթացի հետ կապված։

Логотип на входе в штаб-квартиру Moderna Therapeutics, которая разрабатывает вакцину против коронавирусной болезни (18 мая 2020). Кембридж - Sputnik Արմենիա
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

​Նախ, պատվաստանյութի մասին։ Արևմտյան լրատվամիջոցներից մեկը փաստում է, որ դրական միտումներ կան։ Մեջբերեմ. «Հուսադրող հանգամանքն այն է, որ ըստ երևույթին տեսանելի ապագայում մենք կունենանք նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս պահին կլինիկական փորձարկումներ են անցնում 48 հնարավոր պատվաստանյութեր։ Դրանցից 11-ի փորձարկումները գտնվում են վերջին և ամենապատասխանատու՝ երրորդ փուլում։ Այդ պատվաստանյութերի արտադրողներն են Չինաստանը, Միացյալ նահանգները, եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը և Հնդկաստանը»։

​Համաձայնեք, առաջին հայացքից, լավատեսության համար շատ էական պատճառներ կան։ Բայց մասնագետները զգուշացնում են՝ երբ այդ պատվաստանյութերը մշակվեն, շատ լուրջ պրոբլեմներ են ծագելու։ Առաջին՝ ոչ բոլորն են համաձայնելու պատվաստման։ Ընդամենը մի փաստ՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ իր ղեկավարած երկրում զանգվածային պատվաստումը սկսվի արդեն այս տարի, այնինչ այդ նույն Ռուսաստանում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ բնակչության մեծամասնությունը՝ 59 տոկոսը, չի հավատում պատվաստման արդյունավետությանը և պատվաստման ցանկություն չունի։ Հաստատ չեմ կարող պնդել, բայց կասկածներ ունեմ, որ Հայաստանում էլ է նույն վիճակը։

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

​Երկրորդ շատ լուրջ խնդիրը պատվաստանյութի պահպանումն է։ Առնվազն երկու մեծ ընկերությունների մշակած պատվաստանյութերի պահպանման համար անհրաժեշտ է մինուս 70 աստիճան։ Նայեք ձեր տան սառնարանի այն մասին, որտեղ կարելի է երկար ժամանակ պահել սննդամթերքը՝ ջերմաստիճանը 70-ից մի քանի անգամ պակաս է։ Հաշվի առեք նաև, որ մինուս 70 ջերմաստիճանում պատվաստանյութը պահելու համար անհրաժեշտ է շատ դիմացկուն բժշկական ապակի, իսկ որտեղի՞ց այդքան սրվակ։

​Սրա հետ անմիջականորեն առնչվում է պատվաստանյութի տեղափոխման հարցը։ Լավ, ասենք, ինչ-որ բժշկական կենտրոնում բավարար պայմաններ կան պատվաստանյութը պահելու համար, բայց չէ՞ որ այդ դեղամիջոցը պիտի հասցնեք, ասենք, Արագածոտնի շրջանի այսինչ գյուղը։ Եթե համապատասխան ավտոմեքենա չունեք, ինչպե՞ս պիտի հասցնեք։ Տեղ հասցնելու խնդիրն ընդհանրապես գլոբալ պրոբլեմ է։ Բեռներ և ծանրոցներ տեղափոխող աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ «ԴիԷյչԷլը» կանխատեսում է՝ պատվաստանյութը աշխարհի տարբեր տարածաշրջաններ հասցնելու համար կպահանջվի առնվազն 15 հազար ավիաչվերթ՝ այդքան լրացուցիչ ինքնաթիռ կա՞։

Производство вакцины от COVID-19 - Sputnik Արմենիա
Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվեն ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

​Բոլորիս համար շատ ցավոտ հարցի՝ գնի մասին։ Մասնագետների հաշվարկներով՝ պատվաստանյութի մի չափաբաժինը կարժենա մոտ 25 դոլար, այնինչ լրիվ ապահով լինելու համար մարդը երկու անգամ պիտի սրսկվի, այսինքն վճարի 50 դոլար։ Պատրա՞ստ եք, արդյոք, 50 դոլար վճարել։ Իհարկե, կարող եք ասել՝ բայց ես ինչու պիտի վճարեմ, թող պետությունը վճարի։ Սակայն էս դեպքում էլ հաջորդ տրամաբանական հարցն է ծագում՝ իսկ արդյո՞ք բոլոր պետությունները այդքան ֆինանսական միջոցներ ունեն իրենց անխտիր բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար։

​Եվ ուրեմն չի բացառվում մի իրողություն, որը «Դեր Շպիգել» գերմանական պարբերականն այսպես է նկարագրել. «Ով կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, նա էլ շուտով կիշխի աշխարհում»։ Հոդվածի բովանդակությունը մոտավորապես սա է՝ այժմ տարբեր պետությունների ազդեցությունն աշխարհում որոշվում է ըստ իրենց տնտեսական հզորության կամ գաղափարախոսության, բայց շատ շուտով վճռորոշ դերը խաղալու է պատվաստանյութին տիրապետելու գործոնը։ Այսինքն՝ եթե ես ունեմ այդ պատվաստանյութը, կհատկացնեմ քեզ, եթե լավ պահես, իսկ եթե ինձ հետ վատ հարաբերությունների մեջ ես կամ հակամարտում ես՝ ոչինչ էլ չես ստանա։

Կարճ ասած՝ պատվաստանյութը կարող է դառնալ թե խրախուսման, թե պատժելու գործիք։

 

Լրահոս
0