00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի գլխավորությամբ չեմ տեսնում բանակցային գործընթաց, որտեղ մենք կհաջողենք. Մարուքյան

Բաժանորդագրվել
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է վարչապետի հնարավոր հրաժարականի, այդ ուղղությամբ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի պայքարի, երկրում ստեղծված իրավիճակի և Արցախի հարցում ակնկալվող գործընթացների մասին։

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Այն պայքարը, որը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իշխանության գալու համար, կարծում եմ` չպետք է կիրառվի նրան հեռացնելու համար։ Պետք է այլ՝ նոր բան մտածել, ինչը և անում ենք»,-ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

Մարուքյանի խոսքով՝ վարչապետի հրաժարականին հասնելու համար անհրաժեշտ է նոր շարժում, նոր տարբերակ, նոր մոտեցում։

Ким Балаян на площади Республики (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կիմ Բալայանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա Էդմոն Մարուքյանը Փաշինյանի գլխավորությամբ չի տեսնում բանակցային գործընթաց, որտեղ հայկական կողմը հաջողություն կունենա։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը համոզված է, որ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի հարցով ընթանալու է քննություն, և բոլոր մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատժվելու են։

«Կարծում ենք, որ պետք է ստեղծվի պարիտետեային փաստահավաք խումբ, որում կընդգրկվեն 4-ական ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, կլինեն ներկայացուցիչներ նաև արտախորհրդարանական ուժերից, հասարակական կազմակերպություններից և պետք է քննվի պատերազմին առնչվող յուրաքանչյուր դետալ»,-մանրամասնում է Մարուքյանը։

ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը. առաջարկ ունեն

Վարչապետի հնարավոր պաշտոնանկությունից հետո Փաշինյանին փոխարինողի մասին հարցին Մարուքյանի մոտեցումները միանշանակ չեն։ Նրա կարծիքով՝ քանի որ գործընթացներն ընտրական չեն, ապա հանրային վստահության հարցն այդ առումով շատ կասկածելի է, և պետք չէ ժամանակից շուտ անդրադառնալ այդ հարցին, քանի որ ցանկացած թեկնածուի կարող են շատ արագ վարկաբեկել։ Էդմոն Մարությանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պետք է իրականացվի նաև «Իմ քայլը» խմբակցության հետ կոնսենսուսի միջոցով։

Լրահոս
0