ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Արմավիրցի 6-ամյա Վահե Հովհաննիսյանը 4 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գումարն անձամբ է վաստակել՝ օրեր շարունակ փողոցում ընկույզ վաճառելով։ Այսօր փոքրիկ Վահեին ընդունել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին»,- գրել է քաղաքապետը Facebook-ի իր պաշտոնական էջում։ Նա նաև իրենց հանդիպումից լուսանկար է հրապարակել։
Քաղաքապետը նշում է, որ անձամբ իր և բոլոր արմավիրցիների անունից շնորհակալություն է հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար:
Նշենք, որ վերջին տվյալներով` սեպտեմբերի 27–ից ի վեր ավելի քան 170 մլն դրամ է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը