00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է. Պուտին

© POOL / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин
Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը հույս ունի, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Արցախյան կարգավորման հետագա գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik.  Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նորմալացման միջնորդության համար, նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Президент РФ Владимир Путин  - Sputnik Արմենիա
ԼՂ հարցով համաձայնագիրը կնքելիս Ռուսաստանը միայն միջնորդ է եղել. Պուտին

«Մենք ջանքեր ենք  գործադրել դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, որոնք մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելու պատճառ են դարձել։ Միևնույն ժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ ՄԽ–ում, մասնավորապես նրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև, ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին։ Կարևորը, ինչին հաջողվել է հասնել` արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման արձանագրումը», – ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։

Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով

Ներկա պահին, ըստ նրա, ռուսական խաղաղապահ անձնակազմն իրականացնում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ապահովում խաղաղ քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում վերադարձող փախստականներին և մարդասիրական բեռները։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայունացել է», – հայտարարել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացում միջազգային կազմակերպություններ մասնակցության հույս ունի։

Президент РФ Владимир Путин принимает участие в заседании дискуссионного клуба Валдай - Sputnik Արմենիա
Պուտինը ստորագրեց. դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման մասին համաձայնագիրը կփոփոխվի

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0