00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ «նպատակը» կարող է Իրանը լինել. Թեհրանին լրջորեն անհանգստացնում են Անկարայի ծրագրերը

© Sputnik / Mikhail Klementyev / Անցնել մեդիապահոցВстреча президента РФ В. Путина с президентом Ирана Х. Рухани и президентом Турции Р. Эрдоганом
Встреча президента РФ В. Путина с президентом Ирана Х. Рухани и президентом Турции Р. Эрдоганом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետ Իրինա Զվյագելսկայան մեկնաբանել Է Թեհրանի մտավախությունները Անկարայի ռազմաքաղաքական էքսպանսիայի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրանը հիմա մեծ կասկածամտությամբ է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Թուրքիայի գործողություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իրինա Զվյագելսկայան։

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում մտավախություններ է առաջացնում Իրանում։ Թեհրանում կարծում են, որ թուրքական ռազմաքաղաքական էքսպանսիան ի վերջո կուղղվի իրենց շահերի դեմ: Մասնավորապես, Անկարան կարող է իր որոշակի ռազմական և աշխարհաքաղաքական հաջողությունն օգտագործել Կասպից ծովի ուղղությամբ հետագա առաջընթացի համար։

«Թուրքիան կարող է օգտագործել նաև միջանցքը, որը հիմա պետք է բացվի Նախիջևանից դեպի Ադրբեջան։ Նա ձգտում է դեպի Կասպից ծով և ուզում է դառնալ տարածաշրջանից էներգառեսուրսների գլխավոր փոխադրողը։ Բայց նշեմ, որ դրանք բացառապես Իրանի գնահատականներն են։ Գուցե որոշ մտահոգություններ չափազանցված են։ Բայց եթե կա մի բան, որը կարելի է ասել լիակատար վստահությամբ՝ այն է, որ Թուրքիայի և Իրանի շահերն այս տարածաշրջանում հակասում են միմյանց»,-կարծում է Զվյագելսկայան։

Միաժամանակ փորձագետն արձանագրում է, որ Իրանը Թուրքիային խանգարելու որևէ լուրջ գործիք չունի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Արցախում ընթացող մարտական գործողությունների օրերին սահմանին մեծ քանակությամբ ուժեր և միջոցներ տեղակայեց։

Танк иранского производства под названием Каррар - Sputnik Արմենիա
Իրանն արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել սահմանային շրջաններ

Թեհրանը բազմիցս հասկացրել է, որ Արցախում կռվող սիրիացի վարձկանները (այսպես կոչված «թաքֆիրները») լուրջ սպառնալիք են Իրանի անվտանգության համար։ Իսկ նրանց այնտեղ տեղափոխել է նույն Թուրքիան։ Սակայն հայտարարություններից ավելի ոչինչ չեղավ։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Իրանը վերաբերվում Արաքս գետի մյուս ափին ադրբեջանական ԶՈւ զորքերի ի հայտ գալուն՝ ընդամենը երկու ամիս առաջ այնտեղ կանգնած Արցախի ՊԲ-ի փոխարեն, Զվյագելսկայան նշեց, որ Թեհրանը կանհանգստանար, եթե իրենից հյուսիս թուրքական բանակը կանգնած լիներ։

Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, մենք վճռական միջոցներ կձեռնարկենք․ Խամենեի

Հիշեցնենք՝ նոյեմբերի սկզբին` դեռևս Արցախում ռազմական գործողությունների ավարտից առաջ, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին Ղարաբաղյան հակամարտության հարցով Իրանի նախագահի հատուկ դեսպանորդի կարգավիճակով այցելեց Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա, առաջարկելով հակամարտության լուծման` Թեհրանի ծրագիրը։

Иранский военачальник, бригадный генерал Киюмарс Хейдари - Sputnik Արմենիա
Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը. իրանցի գեներալ

Թե ինչպիսին է եղել արևմտյան երկրների արձագանքը Թեհրանի առաջարկին՝ այդպես էլ գաղտնիք մնաց։ Բայց դրանից օրեր անց` նոյեմբերի 9–ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Հայաստանն ու Իրանը արցախյան պատերազմի համատեքստում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Լրահոս
0