00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն. անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից

© Sputnik / Aram NersesyanРодственники пропавших без вести военнослужащих перед зданием министерства обороны (23 ноября 2020). Еревaн
Родственники пропавших без вести военнослужащих перед зданием министерства обороны (23 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգնականը տեղեկացրել է, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից, ասում են՝ իրենց ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են ուղարկում տեղեկություն ստանալու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպմանն ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գերիների և անհետ կորածների թեման շահարկվում է կառավարության բացթողումները ծածկելու համար

«Մենք ֆուտբոլի գնդակի նման գնացել ենք Կարմիր խաչ, ԳՇ, հիվանդանոց, դիահերձարան։ 2 տղա ուղարկել եմ կռիվ, 2 եղբայր, ու ոչ մեկը չկա։ Նրանցից հոկտեմբերի 5-ից լուր չունեմ, ոչ ոք պատասխան չի տալիս, ասում են՝ մենք կաշխատենք, աշխատելս որն ա՞, եթե ես արդյունք չեմ ստանում։ Դուք նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ։ Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն»,- ասաց անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը։

«Ասում եք անհետ կորած 30 զինծառայող եք գտել, գոնե երկուսի անունն ասեք, գնանք իրենց ծնողներին տեսնենք, չկան, չենք հավատում, դուք սուտ եք խոսում»,–ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։

Հայկական կողմը զոհվածների և անհետ կորածների տեղանշումներով քարտեզ է ներկայացրել ԿԽՄԿ–ին

Մյուս ծնողն էլ նշեց, որ 50 օր է՝ գերատեսչություններ են գնում–գալիս, բայց ոչ մեկը նրանց տեղեկություն չի տալիս, ոչնչով չեն օգնում։

Նաիրի Սարգսյանն անհետ կորած գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն ասաց, որ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ։ Օգնականը նաև նշեց, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով։

Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել. Վիտալի Ոսկանյան

Նշենք, որ այսօր ՊՆ–ի առջև հավաքված բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ այսօր կառավարությունում քննարկում է լինելու անհետ կորած զինծառայողների հարցերով։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում անհետ կորածներ զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարության շենքի դիմաց. 23 նոյեմբերի, 2020
Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն. անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից - Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմում անհետ կորածներ զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարության շենքի դիմաց. 23 նոյեմբերի, 2020

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի 1678 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

 

Լրահոս
0