00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ադեկվադի» Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

© Sputnik / Asatur YesayantsАктивист партии "Адекват" Артур Даниелян (15 ноября 2020). Еревaн
Активист партии Адекват Артур Даниелян (15 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշում կայացնելուց առաջ դատավոր Մելիքսեթյանը 16 ժամ է անցկացրել խորհրդակցական սենյակում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին ազատ են արձակելու։ Տեղեկություն կուսակցության Facebook-ի պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ Դանիելյանն անձամբ է հայտնել՝ դուրս գալով Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից։

Դանիելյանը նշել է, որ պահման վայրից դուրս գալիս աշխատակիցներին «ցտեսություն» է ասել, որովհետև ինչ-որ բան իրեն հուշում է՝ դեռ վերադառնալու է։

Полиция задержала Ара Сагателяна во время акции протеста против действующего правительства (20 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը ձերբակալվել է. տեսանյութ

«Հայաստանի բնակչությունը երեք ընտրություն ունի. կամ պետք է այնպես անի, որ Արցախի անկախությունը ճանաչվի, կամ պետք է ինձ բանտարկեն, կամ ֆիզիկապես ոչնչացնեն»,- ասել է Դանիելյանը։

Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ նրան ձերբակալումից ազատելը տարօրինակ է։ Դատավորը 16 ժամ գտնվել է խորհրդակցական սենյակում։ Պաշտպանի կարծիքով՝ սա հատուկ է արված, որ Արթուրի երկար պահեին։

«Զավեշտալին այն է, որ անգամ կայացված որոշումը Ձերբակալվածների պահման վայրը չէր կատարում ձևակերպման պատճառով։ Մենք այսքան սպասեցինք, որ քննիչն իր գրությամբ ազատի։ Սա առանձնահատուկ դեպք էր, շատ շնորհակալություն դատավոր Մելիքսեթյանին»,- նշել է Աթանեսյանն ու ընդգծել, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ կապված գործը ևս մակագրված է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Պաշտպանը կարծում է, որ դա հատուկ է արվել։

«Չես պլստալու». ձերբակալվել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը

«Մենք դիմելու ենք Բարձրագույն դատական խորհրդին՝ պատասխանատվության ենթարկելու այս դատավորին նման անթույլատրելի վարքագծի համար, ինչպես նաև ինքնաբացարկ ենք հայտնելու մյուս գործով»,- ասել է Աթանեսյանն ու շեշտել, որ ներկա իշխանությունների օրոք նշանակված դատավորը չի կարող նրանց հետ կապ չունենալ։

Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը

Հիշեցնենք՝ 2020թ. հուլիսին Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո «խուլիգանություն» հոդվածով:

Նոյեմբերի 20 - ին նրան կրկին ձերբակալեցին ՝ այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցելու համար։

Լրահոս
0