ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևան - Սևան ավտոճանապարհին երեկ սարսափելի վթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու զոհ կա, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 19:16-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։