ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել` շեշտելով, որ իրենց լռեցնելն անհնարին է։
«Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։
Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ–ն հիշեցնում է, որ վաղը՝ ժամը 14։00-ին, Ազատության հրապարակում բողոքի ակցիա է լինելու` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցաներ են տեղի ունեցել Երևանում ու Գյումրիում։
Հավելենք, որ ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։
Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ