00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք այս փաստաթղթով զիջում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ. Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Просвещенная Армения" Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн
Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կարծիք հայտնեց, որ եռակողմ հայտարարությունը սպառնում է նաև ՀՀ տարածքային ամբողջականությանը:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուսումնասիրել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության փաստաթուղթը ՀՀ Սահմանադրության համատեքստում: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են Նիկոլ Փաշինյանին

«Սահմանադրությամբ այն համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում: Ավելին՝ այս փաստաթուղթը մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ, մեր տարածքով ճանապարհ ենք տալիս իրենց: Եվ դա այն դեպքում, երբ փաստաթղթում գրված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են: Եթե սահմանները բացվում են, սուվերեն միջանցքն ինչի՞ համար եք ուզում, այն էլ՝ հոգնակի: Փաստաթղթում գրված չէ մեկ ճանապարհ, հոգնակի է գրված»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարն այս փաստաթուղթը որակեց «խայտառակություն»՝ հավելելով, որ երբևէ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության, անվտանգության վրա կամ որևէ պարտավորության մեջ կդներ ՀՀ-ին:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0