00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսքը ոչ թե Ղարաբաղի զարգացման, այլ գոյատևման մասին է․ ռուս փորձագետները՝ զինադադարի մասին

© Sputnik / Илья ПиталевОбряд крещения военнослужащих недалеко от передовой линии (2 ноября 2020). Карабах
Обряд крещения военнослужащих недалеко от передовой линии (2 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական բանակի ներկայությունը Շուշիում կզրկի Լեռնային Ղարաբաղին նորմալ զարգացման ցանկացած հեռանկարից։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Զինադադարը Ղարաբաղում կարելի է համեմատել 1920 թվականի Ալեքսանդրոպոլի հայ-թուրքական պայմանագրի հետ։ Bunin&Co տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» փոխնտօրեն Ալեքսեյ Մակարկինը։

Вид на собор Сурб Аменапркич Казанчецоц с балкона дома, пострадавшего в результате обстрелов (29 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր կատարվում Շուշիում. պատասխանում է Դավիթ Տոնոյանը

Նա հիշեցնում է, որ հարյուր տարի առաջ Ալեքսանդրոպոլում (այժմ՝ Գյումրի) հաշտության պայմանագիր է կնքվել Թուրքիայի քեմալական կառավարության ու Հայաստանի միջև, որով նախատեսվում էր հրաժարվել Մեծ Հայքի ստեղծումից ու կորցնել Կարսն ու Արարատը։ Այդ պայմանագիրը կնքած Հայաստանի կառավարությունն այն ժամանակ արդեն տապալվել էր բոլշևիկների կողմից, սակայն նրա կողմից կնքված պայմանագրով արձանագրված սահմանները մինչ այժմ գործում են։

«Հիմա խոսքն անմիջական տարածքային կորուստների մասին չէ, սակայն դրա արդյունքը կարող է համադրելի լինել։ Ոչ միայն «անվտանգության գոտին» է կորել, այլև ադրբեջանական բանակը Շուշիում է գտնվում, ինչը զրկում է Լեռնային Ղարաբաղին նորմալ զարգացման ցանկացած հեռանկարից։ Խոսք կարող է լինել միայն գոյատևման մասին», - նշել է Մակարկինը։

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ

Նրա խոսքով՝ Ալիևն այս իրավիճակում հաղթող ու ազգային հերոս է։ Էրդողանն Ադրբեջանի լավագույն ընկերն է․ Թուրքիան անուղղակի գործողությունների միջոցով ստացավ առավելագույնը հնարավորից, ինչը կարևոր է Էրդողանի համար թուրքական տնտեսության տխուր դրության պայմաններում (2014-2015 թվականների ռուսաստանյան փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում մարդիկ հաճախ պատրաստ են նախընտրել քաղաքականությունը տնտեսության փոխարեն՝ «հեռուստացույցը՝ սառնարանի փոխարեն»)։ Եվ կարծես նա շարունակելու է զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ՝ ընդլայնելով ներկայությունը Հարավային Կովկասում։

Խաղաղապահ գործողություններում թուրքական զորքեր չեն լինի. հաշվի առնելով 1915 թվականի Ցեղասպանությունը՝ դա լրիվ անընդունելի կլիներ Երևանի համար։ Սակայն թուրք զինվորականները, Ալիևի խոսքով, մասնակցելու են զինադադարի ապահովումն իրականացնող մեխանիզմներին։

Министр обороны России Сергей Шойгу наблюдает за маневрами «Восток-2018» (13 сентября 2018). Забайкальский край - Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղի և Սիրիայի թեմաները

Իսկ դա արդեն քիչ չէ, հաշվի առնելով, որ Թուրքիան նախկինում պաշտոնապես տարածաշրջանում ներկա չէր։ Այժմ այդ ներկայությունը ձևավորվելու է, ընդ որում՝ առանց որևէ պատասխանատվության (խաղաղապահները միայն ՌԴ-ից են լինելու)։

«Փաշինյանին հիմա մեղադրում են ոչ կոմպետենտ լինելու ու դավաճանության մեջ։ Ցուցարար հայրենասերներն արդեն ներխուժել են Երևանում կառավարության ու խորհրդարանի շենքեր, դաժանորեն ծեծի են ենթարկել ԱԺ խոսնակին», - ընդգծել է Մակարկինը։ Նրա խոսքով՝ ավելի շատ պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները, քան վերջին 2,5 տարին երկիրը ղեկավարող վարչապետը։

Այժմ հայկական ընդդիմությունը փորձում է վերանայել համաձայնագրի արդյունքները․ սակայն փորձագետը նշում է, որ դրա համար ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական հնարավորություններ չկան։ 

Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ

Ո՛չ բանակի հրամանատարությունը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը դրա կողմնակից չեն․ նրանց համար ևս համաձայնագիրը չափազանց ծանր է, սակայն միակ այլընտրանքն ամբողջ Ղարաբաղը կորցնելն ու խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերն են։

Ռուսաստանը Ղարաբաղում հայերի գոյատևման երաշխավորն է դառնում, այսպիսով՝ Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը։ Սակայն առանց ոգևորության (ինչպես Ադրբեջանը Թուրքիայի հետ), այլ ստիպված, ներքին հիասթափությամբ՝ մեծ ակնկալիքների պատճառով։

Արդյո՞ք Ռուսաստանն իրավացի էր։ Կարելի է հարցն այլ կերպ ձևակերպել։ Հասարակությունը չի ուզում կռվել՝ ցանկանալով լուծել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները։ Չկա հզոր ուժ տվող գաղափար (ինչպես «խալիֆաթական» գաղափարը՝ Սուրբ Սոֆիայոմ մզկիթ հետ՝ Թուրքիայում կամ տարածքային ռևանշինը՝ Ադրբեջանում)։ Ղրիմյան էֆեկտը նախ անցել է, հետո ի սկզբանե կիրառելի չէր Ղարաբաղի նկատմամբ, քանի որ ռուսաստանցիներն ի սկզբանե չէին դիտարկում դրա բնակչությունը որպես հայրենակիցների, նշում է Մակարկինը։

Группа протестующих разгромила кабинеты депутатов Национального Собрания Армении - Sputnik Արմենիա
Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները

Այդ պատճառով ուղղակի ռազմական գործողություններն անհնար էին։ Ինչպես ցույց տվեց Սիրիայի փորձը, «կամավոականները» (նույն իրենք՝ վարձկանները) կարող են բարեհաջող կռվել անկանոն զորքի դեմ, սակայն անզոր են հրթիռներով ու անօդաչուներով ժամանակակից բանակի դեմ։

«Այդ պատճառով մնաց խաղաղապահների տեսքով ներկայության ապահովման տարբերակը, ընդ որում՝ հինգ տարի անց Ադրբեջանը միակողմանի կարգով կարող է հրաժարվել նրանցից (1990 թվականներին ստորագրված Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պայմանագրերում նման կետ չկար)։ Բաքուն երկար տարիներ սպասել է, կարող է մի քիչ էլ սպասել՝ բարեկարգելով վերադարձրած շրջաններն ու ամրապնդվելով Շուշիի բարձունքներում»,-կարծում է քաղաքագետը։

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն իր հերթին կարծում է, որ Շուշիի կորցնելու մեղքը ներկայիս վարչապետինն է, որը «թաքնվել է ժողովրդի բարկությունից»։

«Ես լիովին, ամբողջապես և անձամբ կրում եմ այս որոշման ամբողջ պատասխանատվությունը». Փաշինյան

«Հենց նա էր ձգձգում եռակողմ համաձայնագրի ստորագրումը․․․ Հենց նա չէր թողնում, որ կամավորները գնան ու պաշտպանեն Շուշին, որը մինչև վերջ պաշտպանում էին Լեռնային Ղարաբաղի մարտիկները։ Հենց նրա պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղն այդքան տարածք է կորցրել», - գրում է Լեոնկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար էլ Շուշիի կորուստը ցավալի կլինի։

«Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղը։ Ով տիրում է Ղարաբաղը, նա տիրում է Կովկասն ու սվին է դնում Ռուսական կայսրության որովայնին»։ XVIII դարի զինվորական իմաստություն», - գրել է Լեոնկովը։

 

 

 

Լրահոս
0