00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ կարծում, որ հարցը լուծվել է առանց ԱՄՆ–ի մասնակցության». Լավրով

Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ գործընկերների ներկայացրած պահանջները կոռեկտ չեն բարոյականության տեսանկյունից:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության արձագանքին։

Российские миротворцы в Карабахе (14 ноября 2020). - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ

Նախարարը համաձայն չէ, որ հարցը լուծվել է առանց հաշվի առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։

«Նախ` ես չեմ կարծում, որ այն լուծվել է առանց ԱՄՆ–ի մասնակցության, որովհետև երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9–ի համաձայնությունից մեկ ամիս առաջ բազմիցս արտահայտվել է և՛ նախագահների, և՛ նախարարների, և՛ համանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի վերահսկողության մեխանիզմի մշակման դիրքորոշում էր, որը քաղաքականապես, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,- նշել է Լավրովը։

Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա, և այդ պատճառով հակամարտության ընթացքում նրանց հնչեցրած կոչերը, թեև այդ ժամանակաշրջանում նյութական ձևակերպումներ չեն ունեցել, սակայն կարևոր քաղաքական դեր են խաղացել կարգավորման համար պայմաններ ստեղծելու գործում:

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
ՌԴ–ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին

Լավրովը միաժամանակ նշել է, որ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շփումներում, ինչպես նաև նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի` Լեռնային Ղարաբաղի թեմայով վերջին օրերի շփումներում ակնհայտորեն ինչ-որ «խոցված ինքնասիրություն» է զգացվում, ինչը ցավալի է։

ԱԳ նախարարը հավելել է, որ ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լը Դրիանի հետ վերջերս կայացած շփումների ընթացքում ուշադրություն է հրավիրել տարածաշրջանի բնակիչների անվտանգության ապահովման կարևորության վրա:

«Ես փորձել եմ նրան բացատրել` մենք անհանգստանում ենք, որ մարդկանց չսպանեն, որպեսզի մարդիկ չլքեն շենացրած տարածքները, որպեսզի հսկայական չափերի չհասնի փախստականների ու տեղահանված անձանց թիվը»,– պարզաբանել է նա:

Լավրովն ընդգծել է, որ այն իրավիճակում, երբ ամեն րոպեն կարևոր է եղել մարդկանց կյանքը փրկելու համար, գործընկերների պահանջների առաջադրումը կոռեկտ չէ մարդկային բարոյականության տեսանկյունից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հայտարարության թեմայով շատ հարցեր ունեն Ռուսաստանին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Լրահոս
0