00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահրամ Բաղդասարյանն ազատության մեջ է. դատարանը որոշում կայացրեց

© Sputnik / Andranik GhazaryanВаграм Багдасарян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн
Ваграм Багдасарян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանը որոշել է մերժել ՀՀԿ նախկին պատգամավորին կալանավորելու` քննչական մարմնի միջնորդությունը, ինչպես նաև բավարարել Բաղդասարյանի պաշտպանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը։

«Դատարանը քննում էր երկու միջնորդություն` ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու և կալանավորելու։ Դատարանը որոշեց կալանավորելու միջնորդությունը մերժել, ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու մեր միջնորդությունը` բավարարել»,–ասաց փաստաբանը։

Նա հայտնեց նաև, որ Վահրամ Բաղդասարյանն այժմ ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Վանեցյանին ազատ են արձակել, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալության որոշումը։ Բայց Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

Լրահոս
0