00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծված իրավիճակում այլ բան անելու հնարավորություն չկար. Նիկոլ Փաշինյան

© Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Премьер-министр Никол Пашинян о войне в Карабахе в прямом эфире (21 октября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян о войне в Карабахе в прямом эфире (21 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` մինչ այս խոսվել է բանակի և քաղաքական ղեկավարության միջև հակասությունների մասին, սակայն այսօր մի քաղաքական գործիչ կա` գեներալի ուսադիրներով, որն իր հրաժարականն է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ստեղծված իրավիճակում այլ բան անելու հնարավորություն չկար։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով պատերազմը դադարեցնելու մասին։

Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Ինչքան կարելի էր «կռուտիտ լինել». Փաշինյանը` արցախյան բանակցությունների մասին

«Հիմա կայացրած որոշմանս մասին մանրամասն խոսել չեմ կարող, քանի որ ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է։ Եթե ասեմ ինչ–որ բաներ, շատերին պարզ կլինի շատ բաներ, սակայն չեմ կարող ասել` մարդկանց կյանքը չվտանգելու համար»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` մինչ այս խոսվել է բանակի և քաղաքական ղեկավարության միջև հակասությունների մասին, սակայն այսօր մի քաղաքական գործիչ կա` գեներալի ուսադիրներով, որն իր հրաժարականն է պահանջում, բայց երկու օր առաջ Շուշիի դիրքերը թողել-փախել է։

Նա ասաց նաև, որ գիտի` այսօրվա իրադարձությունների կազմակերպիչների մեջ կան նաև նման մարդիկ։ Սակայն գիտի, որ կան նաև ազնիվ մղում ունեցողներ ու զոհվածների հարազատներ։

Փաշինյանի խոսքով` «դեբոշների» մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր։ Դրանք այն մարդիկ են, «որոնք 20 տարի գողացել են զինվորից և հիմա ազգի ու դավաճանության մասին են խոսում»։ «Նրանք Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել։ Ի՞նչ գործ ունեն նրանք Երևանում կամուֆլյաժով։ Հիմա դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ»,–ասաց նա։

Փաշինյանը հայտնեց նաև, որ այսօր ազատ դուրս են եկել ջարդուփշուր անելու, քանի որ բոլորը դիրքերում են, այդ թվում` իր որդին ու կինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Президент Турции Р. Т. Эрдоган - Sputnik Արմենիա
СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքը, կամ որն է Էրդողանի նպատակն այս արյունալի պատերազմում

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0