00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքը, կամ որն է Էրդողանի նպատակն այս արյունալի պատերազմում

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Р. Т. Эрдоган
Президент Турции Р. Т. Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցի «մանրամասների» մասին СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքին դժվար է հավատալ, հատկապես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի զուսպ մեկնաբանությունից և մի շարք էական հակասություններից հետո:

Արման Վանեսքեհյան Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում ակտիվորեն հայտարարություններ անել «փոքր եղբոր»` Ադրբեջանի փոխարեն։ Նոյեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց, որ Բաքուն չի դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մինչև տարածքն ամբողջությամբ չգրավեն։ Դրան նախորդել էր СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքը։

Արցախի համար այլընտրանքայի՞ն բանակցային հարթակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Եվ բանը միայն այն չէ, որ տեղեկատվության աղբյուրը CNN Turk-ն է, որի օբյեկտիվությանը, հասկանալի պատճառներով, գրեթե անհնար է հավատալ։

Президент России Владимир Путин, слева, и президент Турции Реджеп Тайип Эрдоган (справа) на встрече в Кремле (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ

Հիշեցնենք, որ պարբերականը, հղում անելով ինչ-որ «սեփական աղբյուրների», հայտարարել էր, որ Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման համար Թուրքիայի նախագահն իր ռուսաստանցի գործընկերոջն առաջարկել է ստեղծել նոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլընտրանքային, երկկողմանի հարթակ։ Ընդ որում, համաձայն СNN Turk-ի հրապարակման, նախագահ Պուտինն իբր «ողջունել է» Էրդողանի գաղափարը, որի շրջանակներում կբանակցեն Մոսկվան և Անկարան։

Անմիջապես ասենք, որ նոյեմբերի 7-ին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նման տեղեկություն առհասարակ չկա։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը միայն նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում և հաստատել են խաղաղ կարգավորման հասնելու համար երկկողմանի համագործակցության պատրաստակամությունը։ Նշվում էր, որ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին։

«Այդ հեռախոսազրույցները միտված են եղել մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն անցնելու տարբերակների որոնմանը։ Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության երկուստեք պատրաստակամությունը»,-ասվում էր հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չէին հաղորդում։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է CNN Turk-ի հրապարակմանը։ Պեսկովի խոսքով՝ Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 7-ին արդեն հայտնել է այն թեմաները, որոնք քննարկել են Պուտինն ու Էրդողանը։ «Ղարաբաղի թեման իրոք շոշափվել է։ Այլևս ավելացնելու բան չունեմ», - ասել է նա լրագրողներին ։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար:

Հակառակ Կրեմլի այս, մեղմ ասած, «սառը» արձագանքի՝ թուրքական, ադրբեջանական և մի շարք եվրոպական ու ռուսական պարբերականներ, ինչպես նաև որոշ թուրքամետ փորձագետներ, այնուամենայնիվ, համառորեն կառչել են երկկողմանի հարթակի գաղափարից։ Չէ՞ որ Էրդողանի առաջարկած ձևաչափը ենթադրում է, որ ղարաբաղյան «ասպարեզում» հավասար իրավունքներով գործելու են Ռուսաստանն ու Թուրքիան։

Այստեղ հարկ է հատուկ ընդգծել, որ Ադրբեջանի  սանձազերծված պատերազմի մեջ Թուրքիայի ակտիվությունը բացատրվում է Հարավային Կովկասում հաստատվելու և ամրապնդվելու Անկարայի ցանկությամբ։ Այսինքն՝ իրականում հակամարտության կարգավորման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ սկզբունքային հարցերը թուրքական կողմի համար երկրորդական են։

Թե ինչու է Անկարային այդքան պետք ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, թողնենք «կադրից դուրս»։ Նշենք միայն, որ այդ խնդիրները վերաբերում են Ռուսաստանի և Իրանի շահերին, որոնք, հնարավոր է, շատ շուտով ստիպված կլինեն բախվել աշխարհի վերաձևման գլոբալ գործընթացներին։

Հարավային Կովկասում Աստանայի ձևաչափն անընդունելի է

Ամեն դեպքում, դժվար է նույնիսկ ենթադրել, որ ռուսական դիվանագիտությունը համաձայնի հրաժարվել Արցախի հարցով չեզոք միջնորդի իր սկզբունքային դիրքորոշումից։ Չէ որ հենց նման դիրքորոշման շնորհիվ էր Մոսկվային հաջողվում արդեն երկու տասնամյակից ավելի Հարավային Կովկասից պատշաճ հեռավորության վրա պահել ՆԱՏՕ-ական Թուրքիային։

Իսկ չէ որ Անկարան ավանդաբար Ռուսաստանի ազդեցության և նրա աշխարհաքաղաքական հետաքրքրությունների գոտի մտնելու և այնտեղ ամրանալու իր նկրտումներն առանձնապես չի թաքցնում։

Под эгидой президента Армена Саркисяна сегодня в Ереване открылся «Второй армянский саммит мыслей» (10 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հաշվարկված էր. պատերազմը սկսվեց, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան այլ գործերով էին զբաղված. ՀՀ նախագահ

Օրինակ` Սիրիայում Ռուսաստանին հաջողվեց նկատելիորեն սանձել Էրդողանի ցանկություններն ու երազանքները` թույլ տալով նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ Աստանայի ձևաչափի շրջանակում։ Սակայն արցախյան իրողությունները ի սկզբանե ենթադրում էին Թուրքիայի բացառումը ցանկացած բանակցային գործընթացից։

Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Մոսկվան տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ Անկարան, որը բացահայտ աջակցում է հակամարտության կողմերից մեկին, իրավունք չունի հավակնել կարգավորման միջնորդի դերին։ Այս թեմայով բազմիցս արտահայտվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ։

Եվ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համակարծիք էին, որ վատ խաղաղությունը պատերազմից լավ է և հակամարտության լուծումը կարող է ձեռք բերվել միայն բանակցային ճանապարհով, ապա Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով ձգտում էր վարկաբեկել կարգավորման գործող ձևաչափը, քանի որ զինված հակամարտության մեջ գաղտագողի բաղձալի տարածաշրջան ներխուժելու հնարավորություն էր տեսնում։

Բավական երկար ժամանակ դրան չէին համաձայնում անգամ Ադրբեջանում, քանի որ հասկանում էին, որ նման արկածախնդրություն և արյունահեղ պատերազմ սկսելը նշանակում է ամենատարբեր բնույթի խնդիրների բախվել։ Եվ հետո՝ ստատուս-քվո, որից Բաքուն ավանդաբար բողոքում էր, այնուամենայնիվ ադրբեջանական կողմին հնարավորություն էր տալիս լրջորեն սպառազինվել։

Արտահոսքի հեղինակները նպատակին չհասան

Սակայն այդ բոլոր գործոնները ինչ-որ պահի հետ մղվեցին, երբ ամբողջ աշխարհում տարածաշրջանային հակամարտությունների մեջ հայտնված Թուրքիան սկսեց լուրջ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ գրեթե պահանջելով պատերազմ սկսել Արցախում։

Անկարայի համար դա կենսական անհրաժեշտություն էր, քանի որ պետք էր միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն ամենից, ինչ նա անում է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի արևելյան ավազանում։

Եվ արյունահեղ պատերազմը Հարավային Կովկասում՝ բազմահազար զոհերով, թուրքերի համար իսկական փրկություն էր։ Զոհերն էլ, բարեբախտաբար, ոչ թե իրենցն են, այլ «փոքր եղբորինը»։ Այն մասին, որ տարածաշրջանն այլևս նորմալ կյանքի չի վերադառնա առնվազն մի քանի տասնամյակ, Բաքվում փորձել են (և փորձում են) չմտածել։ Անկարան, առավել ևս այս առումով չի անհանգստանում…

Президент России Владимир Путин, слева, и президент Турции Реджеп Тайип Эрдоган (справа) на встрече в Кремле (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ

Իսկ СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքն առաջին հերթին մեկ նպատակ էր հետապնդում. իբր՝ տեսեք, եթե Աստանայի ձևաչափը աշխատել է, օրինակ, Սիրիայում, ապա ինչու արդեն փորձարկված տարբերակը չկիրառել Հարավային Կովկասում։ Առավել ևս, որ Իրանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները։ Մշակվեն նաև կարգավորման  իրանական «ծրագիրը», որով Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչին ուղևորություններ կատարեց, այդ թվում՝ Անկարա։ Հաշվի չի առնվել միայն մի փոքրիկ բաղադրիչ, հազիվ նկատելի նրբերանգ։

Բանակցային գործընթաց սկսելու համար երկու հակամարտող կողմերի մասնակցությունն է հարկավոր։ Հենց այս կետում էլ СNN Turk-ը բախվում է տրամաբանության բացարձակ բացակայությանը։ Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել։ Ո՞ւմ հետ է բանակցելու Ադրբեջանի պատվիրակությունը, որի կողքին (տեսականորեն, ենթադրաբար) նստած է  լինելու Թուրքիայի ոմն պաշտոնական ներկայացուցիչ։

Եվ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան պատմությունն է, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, այլ առաջին հերթին Անկարայի պատերազմական հռետորաբանությունը։ Էրդողանն ասում է, որ Բաքուն չի դադարեցնի պատերազմը մինչև Արցախի ամբողջ տարածքի գրավումը։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի նախագահի առաջարկները, եթե անգամ Պուտինի հետ զրույցի ընթացքում այդպիսիք եղել են, ամենայն հավանականությամբ Մոսկվայի «շեմից դուրս են շպրտվել»։

Լրահոս
0