00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում Վրաստանում. Վարդերի նոր հեղափոխությո՞ւն

© Sputnik / Անցնել մեդիապահոցАкция протеста в Грузии
Акция протеста в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ կատարվում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, իհարկե, որոշ չափով նման է տարիներ առաջ հաջողականությամբ իրականացված Վարդերի հեղափոխությանը, բայց բոլոր վերլուծաբանները համոզված են, որ պատմությունը դժվար թե կրկնվի։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Ինչ է կատարվում Վրաստանում. Վարդերի նոր հեղափոխությո՞ւն՝ հազիվ թե

Երեկ՝ այս տարվա նոյեմբերի սկզբին, Թբիլիսիում բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ, ինչպես եղել էր 2003 թվականի նոյեմբերի սկզբին։

Ո՞րն է տարբերությունը։ Առաջին։ Ախր այն ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին, որը ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը, վարդը ձեռքին անձամբ մտավ խորհրդարան և, ժողովրդի լեզվով ասած, քշեց Վրաստանի առաջնորդ Էդուարդ Շևարդնաձեին։ Հիմա այդ նույնը կրկնելն անհնար է այն պարզ պատճառով, որ Սաակաշվիլին չի կարող մուտք գործել Վրաստան․ անմիջապես կձերբակալեն, քանզի նախկին նախագահը մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներ կատարելու մեջ։

Вооруженные австрийские полицейские остановили движение транспорта в пешеходной и торговой зоне Вены после стрельбы в центре города (2 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

Երկրորդ հանգամանքը։ Ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ 2018-ի գարնանը Հայաստանի ղեկավարը հրաժարվեց ցուցարարների դեմ ուժ կիրառելուց և խոստովանեց՝ այո, ես սխալվեցի, Վրաստանում էլ 15 տարի առաջ Էդուարդ Շևարդնաձեն ոչինչ չարեց ուժայինների միջոցով իշխանությունը պահելու համար՝ պարզապես հեռացավ։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և շատ դժվար է պատկերացնել, որ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած իշխող ուժը այդքան հանգիստ կհրաժարվի իշխանությունից։ Մանավանդ, որ միջազգային հանրությունը ամենևին չի պնդում, թե այս վերջին խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։

Թբիլիսիում հանրահավաքը ցրելու ժամանակ 30 մարդ է տուժել. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Հիշում եք, չէ՞, Մեթյու Բրայզային, որը ժամանակին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախագահն էր։ Միացյալ Նահանգների արտգործնախարարի նախկին տեղակալ այդ դիվանագետը շտապել է կարծիք հայտնել։․ «Վրացական ընտրությունները մրցակցային էին և ընդհանուր առմամբ ազատ։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ բոլոր կուսակցությունները, որոնք հաղթահարել են մեկտոկոսանից շեմը, մտնեին խորհրդարան»,-ասել է Մեթյու Բրայզան։

Համաձայնեք՝ սա շատ հետաքրքիր հանգամանք է՝ ըստ նոր օրենսդրության՝ խորհրդարան մտնելու համար Վրաստանում բավական է ստանալ ընտրողների ձայների ընդամենը մեկ տոկոսը։ Չեմ կարող հաստատ ասել, բայց, իմ կարծիքով, նման ցածր շեմ չկա աշխարհի որևէ այլ երկրում։

Ամենահետաքրքիրն իհարկե այն է, որ նույնիսկ մեկ-երկու պատգամավորական մանդատ ստացած այդ կուսակցությունները այժմ հայտարարում են, որ պատրաստ են հրաժարվել մանդատներից և պահանջում են արտահերթ ընտրություններ կազմակերպել։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին

Համենայնդեպս երեկ Թբիլիսիի կենտրոնում կայացած հանրահավաքում անընդհատ այդ մասին էր խոսվում՝ արտահերթ ընտրություններ։ Իհարկե, գլխավոր պահանջողը Սաակաշվիլիի կուսակցությունն է, որը ստացել է ձայների մեկ քառորդից ավելին՝ 27 տոկոսը, սակայն փաստն այն է, որ եթե նույնիսկ այդ ընդդիմադիր ուժը հրաժարվի մանդատներից, ինչպես երեկ սպառնում էին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք անողները, իշխող ուժը, միևնույնն է, բավարար ձայներ կունենա թե՛ կառավարություն կազմելու, թե՛ օրենքներ ընդունելու համար։

Իհարկե, եթե վրացական պառլամենտը երկու անգամ չկարողանա կառավարություն ձևավորել, այդ երկրի նախագահն ըստ օրենսդրության ստիպված պիտի լինի լուծարել նորընտիր խորհրդարանը, բայց փորձագետները փաստում են՝ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Բոլոր դեպքերում Վրաստանի նոր կառավարությանը դժվար օրեր են սպասում։ Եվ դա առաջին հերթին կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։

Երկար ժամանակ մենք Հայաստանում նախատում էինք մեր իշխանություններին և ի ցույց դնում Վրաստանի փորձը՝ տեսեք, թե ինչ արդյունավետ են պայքարում հիվանդության դեմ։ Այսօրվանից Վրաստանում նոր կանոններ են գործում, ըստ որոնց երկրի խոշոր քաղաքներում սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը երեկոյան և գիշերային ժամերին։

Կոնկրետ Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում, Ռուսթավիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 5-ը որևէ մեկը չի կարող ո՛չ քայլել փողոցում, ո՛չ էլ երթևեկել հասարակական կամ անձնական տրանսպորտով։ Այս կանոնների խախտողները տուգանվելու են 2 հազար լարիով, որը բավական մեծ գումար է՝ մոտ 300 հազար դրամ։

Լրահոս
0