00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

© REUTERS / LEONHARD FOEGERВооруженные австрийские полицейские остановили движение транспорта в пешеходной и торговой зоне Вены после стрельбы в центре города (2 ноября 2020). Австрия
Вооруженные австрийские полицейские остановили движение транспорта в пешеходной и торговой зоне Вены после стрельбы в центре города (2 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երևի թե այնքան էլ զարմանալի չէ, որ վերջին օրերին իսլամիստների կողմից եվրոպական տարբեր երկրներում և մասնավորապես Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական գործողությունները համընկան ղարաբաղյան այս նոր պատերազմի հետ։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Եթե Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան, ինչպես հավատանք, որ Անկարան կապ չունի Եվրոպայում ահաբեկչական գործողություններ հետ

Որոշ մեկնաբաններ պնդում են՝ սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության արդյունքն է։ Իսկ այդ քաղաքականությունը սա է՝ ապացուցել աշխարհին, որ Թուրքիան հսկայական ազդեցություն ունի միջազգային ասպարեզում և կարող է ներազդել ոչ միայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, այլև՝ Եվրոպայի վրա։

Канцлер Австрии Себастьян Курц проводит пресс-конференцию после перестрелки в Вене (3 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
«Եվրոպան մարտահրավերի առաջ է կանգնած». Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

Իհարկե, Թուրքիայի իշխանությունները կտրականապես հերքում են, թե որևէ կապ ունեն եվրոպական երկրներում վերջերս իրականացրած ահաբեկչական գործողությունների հետ, բայց վերլուծաբանները փաստում են՝ ախր խոսքը ոչ թե կոնկրետ ահաբեկիչներին օգտագործելու մասին է, այլ այն քաղաքականության, որը խրախուսում է ահաբեկիչներին։

​«Ռոսբալտ» լրատվական գործակալությունը վկայակոչում է Մոսկվայում գործող ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Ալեքսանդր Տևդոյ-Բուրմուլիին, որն ասում է. «Ֆրանսիական քոլեջի դասախոսի սպանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այդ երկրում գոյություն ունեցող մահմեդական համայնքը խստորեն բողոքում է բոլոր այն փաստերի դեմ, որոնք ընկալվում են որպես կրոնի վիրավորանք։ Եվ որոշ մարդիկ դա ահաբեկչության արդարացում են համարում։ Ինչ վերաբերում է Ռեջեփ Էրդողանին, ապա այդ մարդու կերպարի մի մասը իսլամիզմն է։ Թուրքիայի առաջնորդը հավատացյալ է, և դա նրա քաղաքական կապիտալի մի մասն է։ Ինքը քաղաքական մահմեդական է»,- փաստել է մոսկվացի վերլուծաբանը։

​Բայց դառնանք մեր տարածաշրջանին։

«Հիմա էլ` Վիեննայում». Մնացականյանն անդրադարձել է Ավստրիայի ահաբեկչությանը

ԲիԲիՍի-ի մեկնաբանը էսպիսի վերլուծություն է անում. «Թուրքիան քանդում է տարածաշրջանային բալանսը՝ հավասարակշռությունը։ Թուրքիան ուզում է խոսքի իրավունք ունենալ։ Այս մասին են գրում մասնագետները, որոնք փորձում են հասկանալ, թե նախագահ Էրդողանի գլխավորած Թուրքիան ինչի է ուզում հասնել՝ ակտիվորեն սատարելով Ադրբեջանին Ղարաբաղյան պատերազմում։ Ընդ որում թե թուրքական, թե ադրբեջանական աղբյուրներն անընդհատ պնդում են՝ Թուրքիան ոչ մի շահ էլ չունի, պարզապես ցանկանում է աջակցել եղբայրական ժողովրդին՝ ադրբեջանցիներին»,- գրում է բրիտանական լրատվամիջոցը։ ​

Полиция заблокировала улицу недалеко от площади Шведенплац после стрельбы в Вене (2 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Վիեննայի ահաբեկչության համար ձերբակալվածների մեջ Թուրքիայի քաղաքացի կա

ԲիԲիՍի-ն, սակայն, վկայակոչում է նաև Երևանի Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին, որը համոզված է՝ ոչ, Թուրքիան ոչ թե պարզապես սատարում է Ադրբեջանին, այլև ունի շատ ավելի լուրջ նպատակ՝ դառնալ այն երկրներից մեկը, որոնք ճակատագրական որոշումներ են կայացնում Հարավային Կովկասի վերաբերյալ։ Մեջբերեմ հայաստանցի քաղաքագետին.

«Թուրքիայի նպատակն է այնպես անել, որ Բաքուն իր բոլոր պրոբլեմներով դիմի ոչ թե Մոսկվային կամ Եվրոպային, այլ միայն ու միայն Անկարային, և որ Հայաստանը չկարողանա դրա դեմն առնել»,- կարծիք է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանը, ավելացնելով. «Նվազագույնը, ինչ ուզում է Թուրքիան, ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին»։

Հիշեցնեմ, որ Թուրքիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, բայց խոստովանենք, որ ավելի քան 10 պետություններից կազմված այդ խումբը վաղուց արդեն փաստորեն չի գործում, և հիմնական դերակատարությունը ստանձնել են երեք համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

Այսինքն Թուրքիայի նպատակն է, այսպես ասենք, խցկվել այս երեք պետությունների մեջ և միանշանակ պաշտպանել Ադրբեջանին, ինչը, համաձայնեք, միջնորդություն իրականացնող դերակատարների դեպքում բացարձակ անընդունելի է։ ​Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, բանակցային գործընթացին ակտիվորեն միջամտելու Անկարայի նկրտումները գոնե առայժմ ձախողվել են, քանզի թեև հրադադար հաստատելու երեք փորձերը Ռուսաստանում, Ֆրանսիայում և Միացյալ նահանգներում ձախողվել են, էլ չեմ ասում Շվեյցարիայի մասին, սակայն հենց առաջին հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում, որը շաբաթներ առաջ ստորագրել էին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, միանշանակ ասված էր, որ բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Իսկ հայտնի է, որ բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահությունն է։

Ուրիշ ձևաչափ պարզապես գոյություն չունի։

Լրահոս
0