00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Facebook-ը փակե՞լ, թե՞ ոչ․ Սամվել Մարտիրոսյանը՝ խուճապ տարածողների դեմ պայքարելու մասին

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սոցցանցերի միջոցով տարածվող խուճապին և կեղծ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև սոցցանցերը փակելու առաջարկին:
Ինչպես պայքարել խուճապ տարածող ֆեյք լուրերի և օգտատերերի դեմ. խորհուրդ փորձագետից

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ սոցցանցերի փակումը հակառակ էֆեկտ կունենա, որովհետև մարդիկ տեղեկատվության կարիք ունեն:

Заместитель директора СНБ Армении Армен Абазян во время пресс-конференции (27 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին

«Բացի այդ, նույն Facebook-ով ահռելի գործ է արվում, օրինակ՝ գումար են հավաքում, օգնում են փախստականներին և այլն: Փակելով սոցցաները՝ կդադարի նաև այդ ամենը: Եվ միևնույնն է՝ մարդիկ կսկսեն փնտրել ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչպես Ադրբեջանում եղավ՝ մարդիկ սկսեցին շրջանցել ինֆորմացիոն արգելափակումները»,- Sputnik Արմենիային ասաց Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, թե ինչպես է հնարավոր պայքարել խուճապ և կեղծ լուրեր տարածող օգտատերերի դեմ:

«Կարևոր է, որ ստույգ ինֆորմացիան շատ լինի, այսինքն այն օղակները, որոնք զբաղվում են պետական կառույցների գործունեության լուսաբանմամաբ, կարծում եմ՝ ավելի ինտենսիվ, ավելի շատ ինֆորմացիա պետք է տարածեն և ավելի շատ ոչ ընդհանուր: Տեսե՛ք՝ խուճապ տարածելու ամենահեշտ ձևը պարզապես գրելն է, որ խուճապի մի՛ մատնվեք, այսինքն՝ շատ կարևոր է նաև տեղեկության հստակությունը»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:

Փորձագետը կարծում է, որ հասարակության շրջանում ակտիվ տարածվող առաջարկը՝ քրեականացնել խուճապ տարածող գրառումները, կեղծ տեղեկություններ տարածողներին, չի աշխատի և անիմաստ է:

«Այդ օգտատերերը հիմնականում կա՛մ ֆեյք են, կա՛մ Հայաստանում չեն ապրում. շատ դեպքերում մարդիկ տաք տեղերում նստած հրահանգներ են անում, թե ինչ պետք է անեն մարդիկ Ստեփանակերտում, կամ իրենց անհայտ աղբյուրների վրա հենվելով ինչ-որ բաներ են տարածում: Եթե կեղծ լուրերի տարածումը քրեականացվի, մեծ մասը պատասխանատվությունից կխուսափեն: Այսինքն՝ դա հարցի լուծում չէ»,-նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետը համոզված է՝ երևույթի դեմ պետք է փորձենք պայքարել՝ թույլ չտալով, որ նման նորությունները տարածվեն, իսկ դա հնարավոր է միայն տեղեկատվական ավելի ինտենսիվ քաղաքականություն վարելով:

Լրահոս
0