ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։
«Լրագրողներին ժամանակավորապես դուրս են բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ լրագրողներին Ստեփանակերտից դուրս բերելու տեղեկությունները շաբաթ երեկոյան են ստացվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում