ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել և Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,–նշված է հրամանագրում։
Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նշենք, որ Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին Արմեն Աբազյանը նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։
ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում. տեսանյութ
Մինչ այդ էլ նա զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։