00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվին բանակցությունների վերադարձնելու համար Հայաստանը պետք է «լազերային հարված» հասցնի

© AP Photo / Dmitry LovetskyНефтяной насос на фоне небоскребов "Пламенные башни" в Баку
Нефтяной насос на фоне небоскребов Пламенные башни в Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է թիրախավորի Թուրքիայի այն ֆինանսական միջոցները, որոնցից ֆինանսավորվում են ահաբեկիչներն ու Ադրբեջանը` Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու, Արցախի նկատմամբ կատարվող հանցագործությունները կանխել համար Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ալիևների ընտանիքին ֆինանսական աղբյուրներից զրկելու ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։
Նման համոզմունք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը։

Канцлер Австрии Себастьян Курц проводит пресс-конференцию после перестрелки в Вене (3 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա
«Եվրոպան մարտահրավերի առաջ է կանգնած». Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

«Մենք պետք է դնենք կարճաժամկետ նպատակ` փակել բոլոր տեսակի ֆինանսական հոսքերը, որոնք ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում են ահաբեկչությունն ու Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Սանկցիաների նպատակն է պարտադրել թշնամուն փոխել իր վարքագիծը, քաղաքականությունն ու նստել բանակցային սեղանի շուրջ։ Մենք պետք է հասնենք նրան, որ, օրինակ սառեցնենք Ալիևների ընտանիքին պատկանող որոշ ակտիվներ, որոնք գտնվում են Շվեյցարիայում, Լոնդոնում և այլն»,– ասաց նա։

Գրիգորյանն առաջարկում է սառեցնել նաև պատերազմն անուղղակիորեն ֆինանսավորող ադրբեջանական SOFAZ, SOCAR ընկերությունների ֆինանսական ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ և ԱՄՆ տարածքում։

«Շվեյցարիայի ամբողջ ֆինանսական համակարգը պետք է տորպեդահարել այնքան ժամանակ, մինչև որ այնտեղ գտնվող բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները փակեն Ադրբեջանի ճանապարհը դեպի այդ ֆինանսական միջոցները»,– ասաց Գրիգորյանը։

Վիեննայի ահաբեկչության համար ձերբակալվածների մեջ Թուրքիայի քաղաքացի կա

Ընդ որում, այդ նպատակի համար Ադրբեջանի դեմ կարող են օգտագործվել նաև «Ադրբեջանական լվացքատուն» ( Azerbaijani Laundromat) անվանումն ստացած հետաքննության բացահայտումները։

Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին The Guardian թերթի անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտվել էր, որ 2012-2014 թվականներին Ադրբեջանի ղեկավարությունը երկրից ավելի քան 16 000 դրամական փոխանցումներ էր արել`քաղաքական գործիչներին, լրագրողներին՝ միջազգային լոբբիստական գործողության շրջանակներում ուղղված քննադատությունը չեզոքացնելու և Ադրբեջանի՝ որպես հարուստ նավթային երկրի դրական իմիջի առաջխաղացումն ապահովելու նպատակով:

Իրավաբանական ընկերությունն առաջարկում է տնտեսական ու ֆինանսական սանկցիաների հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ
Բաքվին բանակցությունների վերադարձնելու համար Հայաստանը պետք է «լազերային հարված» հասցնի - Sputnik Արմենիա
Իրավաբանական ընկերությունն առաջարկում է տնտեսական ու ֆինանսական սանկցիաների հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ

Ինչ վերաբերում է Թուրքիային, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցն արդեն իսկ ԵՄ–ի օրակարգում է` անկախ Հայաստանի ու Արցախի գործոնից։

Եվրոպական հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 1-ը մոնիթորիգի է ենթարկում Թուրքիային` կապված Միջերկրական ծովում Էրդողանի նկրտումների հետ։ Այս գորրծընթացի արդյունքում կարող են սահմանափակվել կամ ընդհանրապես դադարեցվել Թուրքիայի էներգետիկ ծրագրերը։

Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԵՄ–ում հակադեմպինգային հետաքննություն է սկսվել Թուրքիայի դեմ` այդ երկրից դեպի եվրոպական երկրներ արտահանվող պողպատի հետ կապված։

Եվրոպական հանձնաժողովում քննարկվում է նաև Մաքսային միության համաձայնագրին Թուրքիայի մասնակցությունը դադարեցնելու, ինչպես  նաև  հունվարից թուրքական որոշ ապրանքների նկատմամբ նոր` ավելի բարձր սակագներ կիրառելու հարցը։

Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ՝ սրանք արդեն իսկ պատժամիջոցների հսկա զինանոց են, որոնց կիրառումը մեծ ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։

Сирийские боевики, поддерживаемые Турцией, во время боевых действий недалеко от города Рас-эль-Айн (19 октября 2020). Сирия - Sputnik Արմենիա
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին

«Մենք ունենք աննախադեպ հնարավորություն` միանալու Եվրոպական հանձնաժողովի անդամ երկրներին, ու նաև առաջ քաշել մեր օրակարգը` ահաբեկչության ֆինանսավորման դեմ սանկցիաների կիրառման մասով»,– ասաց նա։

Գրիգորյանի խոսքով, Հայաստանը Թուրքիային պատժելու հարցով կարող է դիմել նաև ԱՄՆ–ին` օգտվելով Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար 2019թ–ին Թուրքիայի դեմ ԱՄՆ–ի կիրառած սանկցիաների նախադեպային պրակտիկայից։ Ինչպես նշում է Գրիգորյանը, նախադեպը կա, Հայաստանին մնում է միայն ապացուցողական բազան ներկայացնել ու պահանջել, որպեսզի նույն ֆինանսական սանկցիաները կիրառվեն նաև մեր տարածաշրջանում ահաբեկչության ֆինանսավորման համար։

Սանկցիաները, ըստ Գրիգորյանի, արդյունավետ են, եթե դրանք իրականացվում են թիրախային ու կարճ ժամկետներում։ Տվյալ դեպքում Հայաստանը պետք է թիրախավորի Թուրքիայի այն միջոցները, որոնցից ֆինանսավորվում են ահաբեկիչները Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Հայտնի է` ով է գերեվարել հերթական ահաբեկչին

«Այդ նպատակին կարող է ծառայել նաև 2017թ–ին Հայաստանի ու ԵՄ–ի միջև կնքված համաձայնագիրը, որի 11-րդ հոդվածը հստակ նշում է ահաբեկչության դեմ պայքարը։ Այդ հոդվածի շրջանակներում ՀՀ–ը կարող է դիմել Եվրոպական հանձնաժողովին` Ադրբեջանի դեմ ֆինանսական, թիրախային սանկցիաներ կիրառելու նպատակով»,–շեշտեց մեր զրուցակիցը։

Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, Գրիգորյանի մեկնաբանմամբ, կարող են օգտագործվել նաև ՄԱԿ–ի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիան, ԵԽ Փողերի լվացման, ֆինանսական միջոցների մշակման խմբի 6-րդ հանձնարարականը։

«Պետք է հավաքենք մեր գործընկերներին` Ֆրանսիային, Հունաստանին, Շվեյցարիային, որոնք մեզ կաջակցեն սանկցիաների կիրառման մեր օրակարգն առաջ տանելու և արտաքին քաղաքականության մեր նպատակներին հասնելու` թե՛ կարճատև, և թե՛ երկարաժամկետ կտրվածքով»,-ասում է նա։ 

Сирийские боевики, поддерживаемые Турцией, во время боевых действий недалеко от города Рас-эль-Айн (19 октября 2020). Сирия - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Ըստ Սարգիս Գրիգորյանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ ֆինանսական, տնտեսական սանկցիաների կիրառությունը պետք է ներառվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում։

Իրավաբաններն արդեն իսկ այս վերլուծություններն ու առաջարկները ներկայացրել են ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ փոխվարչապետների գրասենյակների, Էկոնոմիկայի նախարարության, ԱԳՆ–ի և այժմ սպասում են պատասխանի։

«Դեռ արձագանք չունենք, բայց դա չի նշանակում, որ մասնագետները չպիտի գնան ՀՀ կառավարության դռները ծեծեն և ասեն, որ պետք է արագ բոլոր ռեսուրսները մոբիլիզացնեն`մի կետով և հուժկու այսպես կոչված` «լազերային հարված» հասցնելու համար»,– ասաց Գրիգորյանը։

Մինչ Հայաստանում իրավաբանները կառավարության դռները ծեծելու փուլում են, Ադրբեջանն արդեն պատրաստվում է դիմակայելու Հայաստանից սպասվող «լազերային» հարվածին։

Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը

Սարգիս Գրիգորյանի տեղեկություններով, Ադրբեջանը Լոնդոնում արդեն իսկ միջազգային իրավունքի բնագավառում հայտնի փաստաբանների է վարձել, որոնք արդեն հակափաստարկներ են մշակում` Հայաստանի հնարավոր քայլերի դեմ ներկայացնելու համար։

Լրահոս
0