ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կոչ է արել մյուս երկրներին համատեղ պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ, որը հավասարապես վտանգելով է ամենուր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հետաքննությունից ու կանխարգելիչ միջոցառումներից բացի, նախևառաջ միջազգային համագործակցություն է անհրաժեշտ։ Իսլամիստական ահաբեկչությունն ամբողջ աշխարհում համախմբված է մի ցանցի մեջ և հավասարապես վտանգավոր է ամենուր», – Ավստրիայի ազգային խորհրդի առաջ իր ելույթի ժամանակ ասել է կանցլերը։
Նրա խոսքով` Եվրոպան ընդհանուր մարտահրավերի առաջ է կանգնած, որը հնարավոր է լուծել միայն միմյանց հետ համագործակցելով։
Կուրցը վստահեցրել է, որ Ավստրիայի իշխանությունները կշարունակեն աշխատել ահաբեկչության և կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։
Վիեննայի կենտրոնում նոյեմբերի 2-ի երեկոյան մի շարք զինված հարձակումներ են տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 20 մարդ վիրավորում է ստացել։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը խստորեն դատապարտել են Վիեննայի ահաբեկչությունը
Այն իրականացրել է Հյուսիսային Մակեդոնիայի 20-ամյա քաղաքացին, որը միաժամանակ և՛ Ավստրիայի, և՛ Մակեդոնիայի անձնագիր է ունեցել։ Նախկինում նա փորձ է արել մեկնել Սիրիա ԻՊ–ին միանալու նպատակով և ձերբակալվել է։ Վիեննայում ոստիկանության հետ հրաձգության ժամանակ սպանվել է։