Արցախի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է ներկայացրել Թաղավարդ գյուղի մոտ ընթացող հերոսական մարտերի մասին։
Ռեպորտաժում նաև բացառիկ կադրեր կան որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները թշնամու կրակոցների տակ մարտի դաշտից դուրս բերում իրենց 2 վիրավոր ընկերներին։
Հետո արդեն վիրավորներին ավտոմեքենայով տեղափոխում են հոսպիտալ, իսկ իրենք շարունակում հայրենի հողի համար պայքարը։
«Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները ամուր են կանգնած, տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները»,– ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում