00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետախուզական խմբի կին փոխհրամանատարը՝ վիրավոր ամուսնու և 1-ամյա փոքրիկի կարոտի մասին

Բաժանորդագրվել
Մի քանի օրից ամուսնու հետ կվերադառնան առաջնագիծ՝ կիսատ գործերն ավարտին հասցնելու։

Արցախյան այս պատերազմում հերոսական դրվագների մասնակիցները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել հետախուզական խմբերի մեկի հրամանատարի կին տեղակալի մասին։ Նա գրեթե մեկ ամիս առաջնագծում է եղել, աննկարագրելի դժվարություններ հաղթահարել, հատուկ գործողություններ իրականացրել ու կարճ ժամանակով տուն է վերադարձել 1-ամյա փոքրիկից կարոտն առնելու։

«Երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն է ինձ համար։ Վայրկյան չկար, որ նրա մասին չմտածեի։ Շատ էի կարոտում իր ծիծաղը, անգամ լացելը։ Մեկ-մեկ էի զանգում, մի անգամ հեռախոսը տվեցին, որ ձայնը լսեի, սկսեց լացել, ավելի նեղվեցի ու էլ չզանգեցի»,- պատմում է կին զինվորականը։

Արցախյան առաջնագծի մեկ այլ հատվածում էլ նրա զինվորական ամուսինն է պայքարել. հիմա վիրավոր է, ապաքինվում է։ Նշում են՝ երկուսն էլ կռվում են հանուն իրենց երեխայի ապագայի։

Մատաղիսի ձորում - Sputnik Արմենիա
Նորօրյա հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները. նրանք կպարգևատրվեն

«Մեր երեխաների համար ենք անում, որ իրենք վաղը պատերազմ չտեսնեն մեզ նման»,- ասում է կինը։

Այս մեկ ամսվա ընթացքւոմ տեսածի, ապրածի մասին չի պատմում, միայն անեղծանում է՝ պահեր են եղել, երբ կարծել է՝ կյանքի վերջին վայրկյաններն են, բայց հաղթահարել են։ Ցույց է տալիս փայտե այն խաչը, որրն այս օրերին իր հետ է եղել, շուտով կրկին իր հետ առաջնագիծ կտանի։

«Մենք երբեք կիսատ գործն անավարտ չենք թողնի»,- ասում է կին հետախույզը։

Ինքն ու ամուսինը պատրաստվում են վերադառնալ առաջնագիծ՝ հանուն երեխայի և զոհված մարտական ընկերների։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հետախույզի օրն է. բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց նրանք են կանգնած

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0