00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուռա, լույս, լույս». 25 տարի առաջ այս օրը վերագործարկվեց Հայկական ատոմակայանը

© Sputnik / Aram NersesyanАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱԷԿ–ի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել էր Սպիտակի երկրաշարժից հետո` Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած սարսափելի աղետի կրկնությունը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Եթե տարածաշրջանում կայունություն հաստատվի, Հայկական ԱԷԿ–ի վերագործարկումը կիրականացվի սահմանված ժամկետներում։ Տեղեկությունը, ՀԱԷԿ–ի փոխանցմամբ, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` ՀԱԷԿ–ի վերագործարկման 25-ամյակի առիթով։

«Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտա ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ»,– ասել է նախարարը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

ՀԱԷԿ–ի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել էր Սպիտակի երկրաշարժից հետո` Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած սարսափելի աղետի կրկնությունը կանխելու համար։

Իսկ 1995 թվականի նոյեմբերի 5-ին` վեց ու կես տարվա դադարից հետո, վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը։

ՀԱԷԿ–ի վերագործարկումը համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք էր, երբ լիակատար դադարից հետո ԱԷԿ–ը կրկին միացվեց էներգահամակարգին։

ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը հիշում է, որ այդ գործընթացում ներգրավվել էին միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։

«Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», -նշում է Գերա Սևիկյանը։

Հայկական ԱԷԿ-ի կանգառի, մազութի մատակարարումների խափանումների ու շրջափակման հետևանքով 90-ականներին Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ ճգնաժամը դեռ չի մոռացվել։ Չի մոռացվել նաև կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումից հետո էներգամատակարարման վերականգնման ուրախությունը։

Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի ուսուցչուհի Լիանա Ավանեսյանն առ այսօր հուզմունքով է հիշում այդ տարիները։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան

«Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ լույս ունեցանք ամբողջ երեկո։ Ես հիշում եմ, որ հարևանուհուս դստեր առաջին բառը «լույսն» էր՝ «մայրիկի» փոխարեն: Երբ էլեկտրականություն էին տալիս, շուրջը բոլորը բղավում էին «Ուռա, լույս,լույս»,- հիշում է մեծամորցի ուսուցչուհին։

Այժմ Հայկական ԱԷԿ-ն ապրում է իր պատմության նոր, չափազանց կարևոր փուլը: Կայանում այսօր էլ իրականացվում են մինչև 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքներ, և մասնագետներն արդեն ուսումնասիրում են շահագործման ժամկետի շարունակման հնարավորությունները: Սա հույս է տալիս, որ Հայաստանի պատմության մեջ «մութ տարիները» այլևս չեն կրկնվի:

Հիշեցնենք` 2021 թվականին նախատեսված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքները, մասնավորապես` ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը թույլ կտա 80-85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին։

Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։

Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը։

Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխատանքի իր մասի համար։

Հիշեցնենք, որ ռուսական վարկի հաշվին փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը:

Լրահոս
0