00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք պատրաստվում էինք հաղթելու, և, անկեղծ ասած, մենք հաղթել ենք»․ Դոնալդ Թրամփ

© REUTERS / CARLOS BARRIAПрезидент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон
Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրությունների առնչությամբ դիմելու է բարձրագույն դատարան։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Սպիտակ տանը։ Նա հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ֆենոմենալ են, իր թիմը հաղթում է։

«Ճիշտն ասած, մենք հաղթել ենք այս ընտրություններում․․․ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացիներին անհավանական աջակցության համար։ Միլիոնավոր մարդիկ այսօր մեր օգտին են քվեարկել»,-ասել է նա։

Թրամփը նշել է, որ հանրապետականները հաղթել են այն նահանգներում, որտեղ հաղթելու հույս էլ չունեին։

Рок музыкант Серж Танкян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զինաթափեք Ադրբեջանին․ Թանկյանը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում պատժել Թուրքիային

«Մենք հաղթել ենք Ֆլորիդայում և հաղթել ենք մեծ տարբերությամբ։ Մենք հաղթել ենք հզոր Օհայո նահանգում, մենք հաղթել ենք Տեխասում․․․ նաև ակնհայտ է, որ մենք հաղթել ենք Ջորջիայում․․․ նրանք մեր հետևից չեն հասնի։ Բացի այդ, մենք հաստատ հաղթել ենք Հյուսիսային Կարոլինայում»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հաղթում է նաև Փենսիլվանիայում, Միչիգանում և Վիսկոնսինում, իսկ Արիզոնայում դեռ շանսեր կան հաղթելու։

Մինչդեռ մի շարք նահանգներում, որոնք նշել է Թրամփը, բոլոր քվեները դեռևս հաշվարկված չեն, և հնարավոր չէ հստակ խոսել այս կամ այն թեկնածուի հաղթանակի մասին։

Նա հայտարարել է, որ պատրաստ է Գերագույն դատարանից պահանջել, որ դադարեցնեն փոստով վաղաժամկետ քվեարկության քվեաթերթիկների մշակումը՝ հնարավոր կեղծիքներից խուսափելու համար:

Ավելի վաղ Թրամփը կտրականապես դեմ էր արտահայտվել փոստով քվեարկությանը։ Նրա կարծիքով ՝ այդ դեպքում ընտրությունները խոցելի կլինեն արտասահմանյան միջամտությունների համար։ Մասնավորապես, Թրամփը հնարավոր է համարել, որ մյուս երկրները կարող են խլել քվեաթերթիկները կամ կեղծ քվեաթերթիկներ տպել։

Депутат Государственной Думы Елена Панина  - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն իրեն «մեծ բոսի» տեղ է դրել. Պետդումայի պատգամավորը՝ Արցախում խաղաղապահների մասին

«Խոսքը մեր ազգի պատմության ընթացքում մեծագույն խաբեության մասին է։ Մենք դիմելու ենք գերագույն դատարան։ Մենք ուզում ենք, որ քվեարկությունը կանգ առնի։ Մենք չենք ուզում, որ առավոտյան ժամը 4-ին հանկարծ ինչ-որ լրացուցիչ քվեաթերթիկներ հայտնաբերվեն, որոնք կավելացվեն քվեարկողների ցուցակին։ Մենք պետք է հաղթենք այս ընտրություններում, և ես համարում եմ, որ մենք հաղթել ենք»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը ելույթը եզրափակել է՝ ի նշան հաղթանակի բռունցքն օդ պարզելով։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել պետության ղեկավարի և փոխնախագահի, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների, Սենատի մեկ երրորդի (35 սենատորների), 11 նահանգների և երկու տարածքների նահանգապետների, ինչպես նաև որոշ նահանգների օրենսդիր ժողովների ընտրություններ:

 

 

 

 

Լրահոս
0