ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և նրա կողմնակիցներին մեղադրել է հաղթանակն իրենից գողանալու փորձի համար։ Այդ մասին նա գրել է իր Twitter-ում։
We are up BIG, but they are trying to STEAL the Election. We will never let them do it. Votes cannot be cast after the Polls are closed!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 4, 2020
Թրամփը նաև խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և հայտնել պետության ղեկավարի ընտրություններում մեծ հաղթանակի մասին։
«Այս գիշեր, ավելի ուշ, հանդես կգամ հայտարարությամբ։ Մեծ հաղթանակ»,-գրել է նա։
I will be making a statement tonight. A big WIN!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 4, 2020
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին, գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար և պայքարում է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի դեմ: Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կարող է չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, եթե պարտվի։
Բայդենն ի պատասխան հայտարարել էր, որ այդ դեպքում զինվորականները Թրամփին կհանեն Սպիտակ տնից։