00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենի շտաբը վստահ է, որ հաշվարկի ավարտից հետո իրենց թեկնածուն նախագահ կդառնա

© REUTERS / BRIAN SNYDERКандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден во время остановки предвыборной кампании в Де-Мойне (30 октября 2020). Айова
Кандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден во время остановки предвыборной кампании в Де-Мойне (30 октября 2020). Айова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բայդենի շտաբը հայտնել է, որ ի հակառակ Թրամփի հայտարարությունների՝ ձայների հաշվարկը չի դադարի: Ավելի վաղ գործող նախագահը կոչ էր արել խարդախություններից խուսափելու համար դադարեցնել փոստով ստացված ձայների հաշվարկը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբը հայտարարել է, որ ձայների հաշվարկը չի դադարի՝ հակառակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների:

Նախկինում Թրամփը ելույթ էր ունեցել Սպիտակ տանը՝ հայտարարելով, որ պատրաստ է տոնել հաղթանակը, ինչպես նաև զգուշացնելով, որ մի խումբ մարդիկ փորձում են խարդախություններ անել։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ կարող է դիմել գերագույն դատարան՝ ընտրությունների ելքի հարցը վճռելու համար:

«Հաշվարկը շարունակվելու է, մինչև որ յուրաքանչյուր ձայն պատշաճ ձևով չհաշվարկվի»,-ասված է Բայդենի ընտրարշավի մենեջեր Ջեն Օ’Մելլի-Դիլոնի հայտարարության մեջ։

Նա անդրադարել է նաև Թրամփի հայտարարություններին։

«Դրանք վրդովեցուցիչ են, քանի որ դա ամերիկայի քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու անթաքույց փորձ է։ Դրանք աննախադեպ են, քանի որ մեր պատմության ընթացքում դեռ երբեք ԱՄՆ նախագահը չի փորձել ամերիկացուն զրկել համազգային ընտրություններում ձայնի իրավունքից»,-ասել է շտաբի մենեջերը։

Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
«Մենք պատրաստվում էինք հաղթելու, և, անկեղծ ասած, մենք հաղթել ենք»․ Դոնալդ Թրամփ

Նա կրկնել է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Բայդենը ընտրությունների արդյունքները չեն որոշելու։ «Ժողովրդավարական գործընթացը պետք է շարունակվի և կշարունակվի մինչև դրա ավարտը»,-ասել է Օ’Մելլի-Դիլոնը։

Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Ընտրարշավի մենեջերը հայտնել է, որ դեմոկրատները իրավաբանների պատրաստի թիմ ունեն ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, եթե Թրամփն առաջինը սկսի այդ գործընթացը։

«Եթե նախագահն իրագործի դատարան դիմելու իր սպառնալիքը՝ փորձելով խանգարել ձայների պատշաճ հաշվարկին, մենք իրավաբանների պատրաստի թիմեր ունենք, որոնց պատրաստ ենք գործի դնել այդ ջանքերին դիմադրելու համար։ Եվ նրանք կհաղթեն»,-ասել է Օ’Մելլի-Դիլոնը։

«Մենք վստահ ենք, որ երբ գործընթացն ավարտվի, Ջո Բայդենը կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը»,-եզրափակել է նա։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են պետության ղեկավարի և փոխնախագահի, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների, Սենատի մեկ երրորդի (35 սենատորների), 11 նահանգների և երկու տարածքների նահանգապետների, ինչպես նաև որոշ նահանգների օրենսդիր ժողովների ընտրություններ:

ԱՄՆ-ն իրեն «մեծ բոսի» տեղ է դրել. Պետդումայի պատգամավորը՝ Արցախում խաղաղապահների մասին

Լրահոս
0