ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ԱՀ պաշտպանության նախարարությունը նոր ցանկ է հրապարակել, որում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողների անուններ են։ Նրանք են.
- Սարգսյան Արթուր Սարգսի, ծնվ. 1975թ.
- Յակովլև Դավիթ Արմանի, ծնվ. 2001թ.
- Շաքարյան Սերգեյ Սլավի, ծնվ. 1974թ.
- Վիրաբյան Տիգրան Ալբերտի, ծնվ. 1977թ.
- Միքայելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ.
- Աթանեսյան Արտակ Վոլոդյայի, ծնվ. 1985թ. (պահեստազորային)
- Ղազարյան Ազատ Վահանի, ծնվ. 2000թ.
- Ջավախյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ.
- Մխիթարյան Վահե Արմենի, ծնվ. 2001թ.
- Բաղդասարյան Արամ Արսենի, ծնվ. 2002թ.
- Նալբանդյան Բենյամին Գառնիկի, ծնվ. 2001թ.
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 2-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։