ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-յան էջը հայտնում է, որ թուրք ծայրահեղականները Ֆրանսիայի Լիոն քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:
«Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանձնակատարի գրասենյակը նաև վանդալիզմն ապացուցող լուսանկարներ է հրապարակել, որտեղ հստակ երևում է հուշարձանի վրա գրված «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:
«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն է, որն իբրև այդպիսին է ճանաչված նաև աշխարհի կողմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին էլ Փարիզում էին պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։