00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրագմատիկների ժամանակը, կամ ինչպես է սփյուռքն օգնում Հայաստանին ու Արցախին

© Sputnik / Asatur YesayantsРасфасовка гуманитарной помощи в одном из центров в Горисе
Расфасовка гуманитарной помощи в одном из центров в Горисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը կարծում է, որ Հայաստանի ու Արցախի համար դժվարին այս օրերին սփյուռքի հայությունն ամուր հենարան է հայրենիքի համար, և որ պետք չէ քննադատել այն մարդկանց, որոնք իրենց ընտանիքի բարեկեցության համար հեռացել են երկրից։

Այս ծանր օրերին աշխարհասփյուռ հայությունը համախմբվում է հայրենիքը պաշտպանելու համար։ Հայրենիքի պաշտպանության գործում մեծ դերակատարություն ունի հաև հայկական սփյուռքը։ Sputnik Արմենիայի նյութում ընթերցեք՝ ինչու չի կարելի մեղադրել ճակատագրի բերումով արտասահմանում հայտնված հայերին։

Эксклюзивное фото девушки-снайпера ВС Армении - Sputnik Արմենիա
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Զգուշացեք, եղբայրները վիրավորվում են։ Ընդ որում՝ վիրավորվելը մեղմ է ասված։ Այստեղ ավելի ճիշտ կլինի ասել` վրդովվում են, ընդվզում են։

«Ոչ ոք լավ կյանքից չի հեռացել ու եթե ես կարողանայի 90-ականներին ընտանիքիս պահել, փոքրերին ոտքի հանել, մեծերին կրթություն տալ, օգնել ծերացող ծնողներիս, ինչո՞ւ պետք է Մոսկվա մեկնեի։ Հայրենի հողը միշտ ավելի մոտ է, դա նույնքան ճիշտ է, որքան այն փաստը, որ Վոլգան Կասպից ծով է հոսում»,-մտորում է Տիգրան Կ.-ն, որն արդեն վաղուց ռուսաստանցի է, բայց չի ցանկացել հրաժեշտ տալ հայկական անձնագրին։

Խոստովանում է, որ հայրենի հողի մասին կարող է հիշել ու ցանկացած երևանցուց ոչ վատ երգել, բայց այժմ ոչ թե ռոմանտիկների, այլ պրագմատիկների ժամանակն է։

«Երբ Հայաստանը դժվար վիճակում է, մենք ոչ միայն կարեկցանք ենք հայտնում, այլև բժիշկների ենք ուղարկում` ինչպես այսօր, փրկարարների՝ ինչպես երկրաշարժի ժամանակ, գումար ու նյութական այլ օգնություն` ինչպես տարիներ շարունակ»,–ասում է Տիգրանը։

Տիգրանի խոսքով՝ այդ Պետդեպարտամենտի Մայք Պոմպեոն կարող է հույս հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից»։

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը

«Մենք հույսով չենք սահմանափակվում։ Մենք կոնկրետ օգնում ենք։ Ես արդեն ծեր եմ։ Հիշում եմ կարգին մարդկանց։ Նրանք հիմա էլ կան։ Կան մարդիկ, որոնք ապրում են իրենց երկրի ուրախությունով ու դժվարություններով, ու ընդհանրապես կարևոր չէ, թե նրանք տարածքային առումով որտեղ են ապրում։ Թեկուզ Հյուսիսային բևեռում»,-ամփոփում է նա։

Проверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Լիլիթ Գրիգորյանն ապրում է ԱՄՆ-ում` Միչիգան նահանգում։ Լավ եմ ճանաչում այդ ընտանիքն ու կարող եմ ասել՝ և՛ նա, և՛ նրա բազմաթիվ ընկերներն ինչպես ապրել, այնպես էլ ապրում են երևանյան ժամանակով։ Լիլիթը վաղուց ամերիկյան անձնագիր ունի, թոռնուհին կիսով չափ չինացի է, ծնվել է Ամերիկայում, արդեն երկու անգամ Հայաստան է այցելել և զվարճացրել երևանցիներին իր անգլա-չինա-հայկական արտասանությամբ։ Գրիգորյանները նշում են ոչ միայն տարօրինակ Հելոուին տոնը, այլև Հայաստանի բոլոր ավանդական տոները։ Արդեն գրեթե 30 տարի։

Կասեք` միայն Գրիգորյանները չեն, որ այդպես են ապրում Ամերիկայում, ու իրավացի կլինեք։ Այդպես են ապրում մեր միլիոնավոր քույրերն ու եղբայրները։

Այս օրերին Լիլիթը դրամահավաք է անում Հայաստանի համար։ Շատ գումար է հարկավոր, շատ-շատ, նա արդեն գիտի՝ յուրաքանչյուր մահացած զինծառայողի ընտանիքին որոշակի գումար է տրամադրվելու։ Որոշվել է նաև միջոցներ տրամադրել անհետ կորած զինծառայողների ու կամավորականների ընտանիքներին։ Գումարն էլ որտեղի՞ց, եթե ոչ հայկական համայնքներից, կազմակերպություններից, եկեղեցիներից։

Հայոց պետականության պաշտպանները. առյուծ տղաների պայծառ լուսանկարներն առաջնագծից

Միչիգանն, իհարկե, Լոս Անջելեսը չէ, որտեղ ամենուր հայեր են, բայց այնտեղ էլ հայկական համայնք կա։ Հայերին միավորում են եկեղեցին, ազգային կառույցներն ու իհարկե Լիլիթ Գրիգորյանի պես մարդիկ։ Նրանք բոլորը Ամերիկա են տեղափոխվել ոչ թե հանգստյան օրերը weekend անվանելու համար, այլ այն պատճառով, որ Հայաստանում դժվար էր ապրել։

Հայաստանից գնացած ու Հայաստանում մնացած հայերի հարաբերությունները բարդ քիմիա է ու երբ հանկարծակի միջամտում են այդ քիմիական պրոցեսի մեջ, ռեակցիա է առաջանում։

Դիմենք գիտության օգնությանը․ «Քիմիական ռեակցիան մեկ կամ մի քանի սկզբնական նյութի վերածումն է այլ նյութերի, որի ընթացքում էլեկտրոնների ու միջուկների վերաբաշխում է տեղի ունենում ու նոր քիմիական նյութեր են առաջանում»։

Այս դեպքում միշտ չէ, որ նոր նյութեր են հարկավոր։

Անելիքները դեռ շատ են. Արմեն Սարգսյանը Փարիզում կարևորել է սփյուռքի կատարած աշխատանքը

Լրահոս
0