ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կան անհերքելի փաստական ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայի և Լիբիայի կողմից շարունակում է օտարերկրյա վարձկան ահաբեկիչներին ուղարկել Ղարաբաղ։ Դա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական տվյալներով և հենց հակամարտության գոտուց ռեպորտաժներով»,-ասել է նա։
Ինչպես հայտնի է` Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։
Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը ՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է Արցախում մարտական գործողությունների գոտում։ Այնտեղ նա վերջերս է հայտնվել, որտեղ ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին