ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի -Sputnik. Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։
Je suis sur place avec la @PoliceNat06 et la @pmdenice qui a interpellé l’auteur de l’attaque. Je confirme que tout laisse supposer à un attentat terroriste au sein de la basilique Notre-Dame de #Nice06. pic.twitter.com/VmpDqRwzB1
— Christian Estrosi (@cestrosi) October 29, 2020
ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։
«Ես հաստատում եմ` սա նման է ահաբեկչության»,-Twitter - ի իր էջում գրել է Էստրոզին:
Նա հայտնել է, որ գտնվում է հանցագործության վայրում և հաստատել է, որ անհայտ տղամարդուն ձերբակալել են։