ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայում այսօր հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում թուրքերի հարձակման արդյունքում նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է շուրջ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։
Ինչպես հայտնում է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր:
Արդեն տեղեկացրել էինք, մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հանուն Արցախի ճանաչման հավաքված հայ ցուցարարների վրա:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում հայտնել էր, որ հարձակվողները թուրքեր են, և նրանք մուրճով հարվածել են հայ երիտասարդներից մեկի գլխին։ Նրա խոսքով` թուրքերի ձեռքին նաև դանակ է եղել։ Երիտասարդի խոսքով` թուրքերը պատասխան են ստացել, և նրանք էլ բուժօգնության կարիք ունեն։
Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ
Նշենք, որ Արցախի հանդեպ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում Ֆրանսիայում ապրող հայերը բազմաթիվ և բազմամարդ բողոքի ակցիաններ են իրականացրել` պահանջելով կանխել ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին