ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-29-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կանխատեսումների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը` +24-ից +26, կգրանցվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում։
Արցախում ջերմաստիճանը կտատանվի +23-ից +27-ի սահմանում։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Երևանում ցերեկային ժամերին սպասվում է 23-25, իսկ գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։