ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական հերթական պարզունակ կեղծարարության մասին։
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փիլոն
Հարցն այն է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ահազանգել է Բաքվում ահաբեկչական հավանական հարձակումների մասին։ Դեսպանատան տարածած հայտարարության համաձայն` ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների համար առկա է վտանգ ահաբեկչական հարձակումների և առևանգումների ենթարկվելու։ Ուստի, դեսպանատունը կոչ էր անում իր քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել։
Դեսպանատան հայտարարության մեջ որևէ բառ չկար հայերի մասին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իրականությունը և լուրեր տարածել, թե հայերը ծրագրում են ահաբեկչություն իրականացնել Բաքվում։
Զավեշտալին այն է, որ, բացի վերոհիշյալից, Ադրբեջանը փորձել է ուրախացնել իր քաղաքացիներին` հայտնելով, որ հայկական ինքնաթիռ են խոցել։ Սակայն 2005–ին ԱՄՆ–ում ավիաշոուի ընթացքում վթարված ինքնաթիռի կադրեր են ընդամենը ներկայացրել, այսինքն` 15 տարի առաջ վթարված ինքնաթիռը կրկին «խոցել» են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը