ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ։
Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Էրդողանը կնոջ հետ այցելել է Ստամբուլի հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, գրող և լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությունը:
Հայ առաքելական եկեղեցում Էրդողանին դիմավորել ու ուղեկցել է Սահակ Մաշալյանը:
Հիշեցնենք`Մարգար Եսայանը Թուրքիայում մահացել էր հոկտեմբերի 16-ին` տևական հիվանդությունից հետո, 51 տարեկան հասակում։
Հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահը։
Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում, սովորել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008թթ–ին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար։
2015 թվականի նոյեմբերի 1-ից «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ է, խորհրդարանական խմբակցության անդամ։
Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին