00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենի պարտության մեղքը ռուսների վրա բարդել չի հաջողվի

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցДжозеф Байден
Джозеф Байден - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շարքային ամերիկացիներն ապրում են իրական աշխարհում, ոչ թե քարոզի, և հենց այդ պատճառով էլ նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները կանխորոշված են։

Ամերիկայի ընտրությունների նախընտրական շրջանն ավարտին է մոտենում. այսօր Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը վերջին անգամ կհանդիպեն հեռուստատեսային բանավեճի շրջանակում։ Ընդ որում` այդ հանդիպումը կարող է ընդհանրապես վերջինը լինել. ԱՄՆ–ում կրքերն այնքան են բորբոքվել, որ շատ դժվար է այս երկու մարդկանց երբևէ նորից միասին պատկերացնել։ Նույնիսկ եթե հրաշք տեղի ունենա, և Բայդենը հաղթի ընտրություններում, Թրամփը պարզապես կարող է չընդունել քվեարկության արդյունքները կամ չներկայանալ երդմնակալության արարողությանը` խախտելով բոլոր ավանդույթները։ Իսկ Բայդենը հաստատ ոչ մի դեպքում Թրամփի երդմնակալությանը ներկա չի լինի, այնպես որ այսօր նրանք վերջին հնարավորությունը կունենան միմյանց ասելու այն, ինչ ուզում են։ Եվ նրանք լիարժեք կօգտվեն այդ հնարավորությունից։

Здание Посольства России в США - Sputnik Արմենիա
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ–ում 6 ռուսաստանցիներին առաջադրված մեղադրանքը

Թրամփը Բայդենին հանցավոր խմբի ղեկավար կանվանի և կպահանջի Ջոյին (որդու` Հանթերի հետ) բանտ նստեցնել։ Ջոն բանտ չի նստի, բայց երբ նա պարտվի ընտրություններում, ԶԼՄ–ները կասեն, որ նրան ընկճել է «հոկտեմբերյան անակնկալը» (օրերս Հանթերի համակարգչից ստացված ու հրապարակված կոմպրոմատը, որը մերկացնում է նախկին փոխնախագահի ստերն ու կոռուպցիան)։ Սակայն Բայդենն առանց այդ նյութերի էլ կպարտվեր միայն այն պատճառով, որ Թրամփը հաղթանակի էր դատապարտված։ Բայց ինչպե՞ս, չէ՞ որ հարցումները ցույց են տալիս, որ Բայդենը հսկայական առավելություն ունի։ Չէ՞ որ դրանք չեն կարող հորինված լինել։

8 միլիարդատերեր և նրանց կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել Թրամփի պարտության համար

Կարող են, որովհետև խաղադրույքներն ինչպես երբևէ բարձր են, և չկա այնպիսի սուտ, որին ընդունակ չեն նրանք, ովքեր Թրամփի դեմ են խաղում։ «Ես ոչ միայն Բայդենի դեմ եմ առաջադրվում, ես առաջադրվում եմ ձախակողմյան ԶԼՄ–ների, տեխնոլոգիական հսկաների (Facebook, Twitter, Google) և «վաշինգտոնյան ճահճի» դեմ»,– օրեր առաջ ասել էր Թրամփը։ Այո, և դրա լավագույն ապացույցը դարձավ այդ եռագլուխ հրեշի արձագանքը Բայդենի ընտանիքի դեմ հայտնված կոմպրոմատին։ «Նյու Յորք փոսթի» հրապարակումը պարզապես փորձեցին արգելափակել` Google– այն իր որոնման մեջ չէր տեսնում, իսկ Facebook–ն ու Twitter–ը թույլ չէին տալիս տարածել դրա հղումները։ Բնականաբար ԶԼՄ–ներն էլ փորձում էին պարզապես չնկատել սկանդալային հրապարակումը, իսկ քաղաքական գործիչների մեծ մասը ձևացնում էր, որ ոչ մի լուրջ բան չի եղել։ Այսինքն բոլոր երեք ուժերն էլ միաժամանակ հանդես եկան` հաստատելով Թրամփի իրավացիությունը։ Միևնույն ժամանակ անմիջապես մեղադրանքներ հնչեցին Ռուսաստանի հասցեին` դե, հասկանալի է, որ կրկին Մոսկվան է միջամտել Ամերիկայի ընտրություններին` կոմպրոմատ նետելով Բայդենի վրա։

Այդ մասին էին խոսում ոչ միայն մեկնաբաններն ու կոնգրեսականները, այլև հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Նախկին աշխատակիցները, քանի որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեդքլիֆը հայտարարեց` Բայդենի նոթբուքից ստացած տեղեկությունը ռուսական որևէ ապատեղեկատվական արշավի մաս չի կազմում։ Սակայն 50 նախկին հետախույզները (այդ թվում` Ռեդքլիֆի նախորդ Ջիմ Քլեփերը, որի սուտը բացահայտվել էր երդման ժամանակ) բաց նամակ գրեցին` պնդելով, որ փորձը ստիպում է մեզ լրջորեն կասկածել, որ այդ գործում զգալի դերակատարում է ունեցել Ռուսաստանի կառավարությունը։

Эксперты из Нидерландов и Малайзии посетили место крушения Боинга в Донецкой области - Sputnik Արմենիա
Ռուսաստանը փոխադարձ հարգալից երկխոսություն է պարտադրում եվրոպացիներին

«ԱՄՆ–ի քաղաքական դաշտում էլեկտրոնային նամակների ի հայտ գալը, որոնք ենթադրաբար պատկանում են ԱՄՆ փոխնախագահ Բայդենի որդուն` Հանթերին, և որոնց մեծ մասը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ նա աշխատել է ուկրաինական «Burisma» գազի ընկերության ղեկավար կազմում, պարունակում է Ռուսաստանի տեղեկատվական արշավի բոլոր դասական նշանները»։

«Իմացիր Թրամփի անհաջողությունների մասին»․ Բայդենը գնել է ԱՄՆ նախագահի նախընտրական դոմենը

Այսինքն չեն ասում, թե Ռուսաստանը կեղծել է կոմպրոմատը, այլ ասում են, որ պարզապես տարածել է։ Բայց ինչպե՞ս, եթե Ռուդի Ջուլիանիի (Թրամփի փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ) խոսքով` Հանթեր Բայդենի համակարգչի կոշտ սկավառակի պարունակությունը դեռ 7 ամիս առաջ է փոխանցվել ՀԴԲ–ին։ Այսինքն Մոսկվան գաղտնի՞ էր պահում այդ նյութերը` նախապատրաստելով «հոկտեմբերյան անակնկալը», թե՞ դա անում էին Թրամփի շտաբն ու նրա խորհրդականները, այդ թվում` Ջուլիանին։ Ախ, հա, չէ՞ որ Ջուլիանին Պուտինի համար է աշխատում... Եվ դա կատակ չէ. ինչպես հայտարարեց սենատոր Քրիս Մերֆին, «այս անգամ ռուսները որոշել են Ամերիկայի քաղաքացիներին սեփական գործակալներ դարձնել։ Նրանք փորձում են իրենց քարոզը տարածել հիմնական ԶԼՄ–ներով... Եվ նրանք հաջողել են այդ գործում։ Գիտեք` Ռուդի Ջուլիանին այժմ, ըստ էության, Ռուսաստանի գործակալ է»։

Թրամփն ու Պուտինը «հոկտեմբերյան անակնկալ» են պատրաստել

Այո, իհարկե, եթե ինքը` Թրամփն է աշխատում Կրեմլի համար, էլ ի՞նչ կարելի է ասել նրա աշխատակիցների և մերձավորների մասին։ Ծիծաղելի է, բայց իրավիճակի հենց նման ոչ ադեկվատ գնահատականը և ամերիկացիներին «ռուսական միջամտությունը» վաճառելու ու հրամցնելու փորձը լավագույն հաստատումն է այն բանի, որ Թրամփն արդեն հաղթել է։ Քանի որ նրա հակառակորդները ապրում են ամբողջությամբ մտացածին աշխարհում, որում ռուսներն ազդում են ԱՄՆ–ի ընտրությունների վրա, իսկ Բայդենի հետ մնալը Թրամփից երկնիշ թվերով է արտահայտվում։ Ընդ որում` այդ ամենը միաժամանակ է տեղի ունենում և որևէ կերպ չի հակասում մեկը մյուսին։

Министр иностранных дел России Сергей Лавров на пресс-конференции по итогам встречи с министром иностранных дел Армении (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ

Սակայն իրական աշխարհում մենք բոլորովին այլ բան ենք տեսնում. Թրամփի համախոհների հսկայական բազմություն ամբողջ երկրով նրա օգտին կազմակերպվող անվերջ հանրահավաքների ժամանակ և էնտուզիազմի լիարժեք բացակայություն սակավաթիվ համախոհների հետ Բայդենի հազվադեպ հանդիպումների ժամանակ։ Թրամփի աջակցության աճ նույնիսկ փոքրամասնությունների (օրինակ, գունավոր և մուսուլմանների) թվում, որոնք ընդհանրապես կապ չունեն նրա ընտրազանգվածի հետ։ Թրամփի «ռուսական կապերի» ապացույցների լիարժեք բացակայություն և Բայդենի ընտանիքի ստախոսության և կոռումպացվածության նորանոր ապացույցներ։ Եվ ամենակարևորը` իրական աշխարհում ամերիկացիները վաղուց են հիասթափվել իրենց քաղաքական էլիտայից, վերկուսակցական «վաշինգտոնյան ճահճից», և այդ է պատճառը, որ Թրամփին միակ լուրջ այլընտրանք կարող էր լիներ համակարգից դուրս գտնվող սենատոր Սանդերսը։ Սակայն հենց նրա այդ համակարգից դուրս լինելու պատճառով էլ հավաքական «Բայդենը» նրան թույլ չտվեց մասնակցել ընտրություններին։

Շարքային ամերիկացիներն ապրում են իրական աշխարհում, ոչ թե քարոզի, և հենց այդ պատճառով էլ նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները կանխորոշված են` չնայած այն հանգամանքին, որ «տատանվող նահանգներում» քվեների անհրաժեշտ քանակը ստանալու նպատակով փորձում են պասիվ ժողովրդավարական ընտրազանգվածին մոբիլիզացնել փոստով քվեարկելու համար, քանի որ այնտեղ ևս նախապես քվեարկած հանրապետականների թվի նկատելի աճ է նկատվում։

Հորինված աշխարհը կպարտվի նոյեմբերի 3-ին։ Նույնիսկ եթե կարողանա հետագայում խռովություններ հրահրել` հրաժարվելով ճանաչել իրականությունը, միևնույնն է` ոչ մի տեղ չի փախչի։ Եռագլուխ հիդրան ռևանշի հույս է ունենալու և աշխատելու է այդ ուղղությամբ։ Ինչպես ամերիկյան, այնպես էլ գլոբալ մասշտաբներով։ Եվ ահա այդ դեպքում սեփական անհաջողությունների մեջ ռուսներին մեղադրելու լիարժեք իրավունք կունենա։

Լրահոս
0