00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգելված հրապարակումների 124 դեպք է գրանցվել. վարչական տույժի ենթարկվածներ կան

CC BY 2.0 / Scott Winterroth / Мужчины за работой
Мужчины за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը հայտնում է, որ 9 լրատվական կայք տուգանվել է 700 000 դրամի չափով։ Կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի տուգանվել է նաև 1.5 մլն դրամով։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 15։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք։

телефон звонок горячая линия служба диспетчер - Sputnik Արմենիա
Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ

«Արգելված հրապարակումներից 29-ը լրատվական գործունեություն իրականացնողներ են արել, 95-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձինք։ Լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 000 դրամի չափով, 28-ը՝ 300 000 դրամի չափով։ Սրանցից 3-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի տուգանվել են ևս 700 000 դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։

9 լրատվական կայք էլ տուգանվել են 700 000 դրամի չափով։ Ընդ որում` լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1.5 մլն դրամով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, ՀՀ–ում և Արցախում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով:

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է ՀՀ և Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Կայքերից մեկը սուտ ինֆորմացիա է հրապարակել` խախտելով ռազմական դրության պայմանները. ԱԱԾ

Լրահոս
0