00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Բ–ն հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

© Sputnik / Karen YepremyanКатоликос Гарегин II
Католикос Гарегин II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի և Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան թեման։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նախկին նախագահների հետ հանդիպումը կայացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Իրավիճակը մտահոգիչ է. հանդիպել են Հայաստանի ու Արցախի 5 նախկին նախագահները

Երեկ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահները հանդիպել են ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Բոլոր հանդիպումների թեման Արցախում տիրող իրավիճակն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Լրահոս
0