00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյսբուքի հայրենասերները. վիրտուալ կռիվների փոխարեն երեխա ունեցեք

© Sputnik / Andranik GhazaryanДевушки со смартфонами
Девушки со смартфонами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմի ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիրը խորհում է իրական հայրենասիրության մասին, որը ոչ մի կերպ չի համընկնում վիրտուալ կռիվների և համացանցային կատաղի մարտերի հետ։

Առավոտյան հեռուստացույցով լուրերը լսելիս` կինս առանց երկար նախաբանի ասաց․«Վիրավորներին փոխներարկման համար արյուն է պետք, առաջին խմբի, դրական։ Քոնը այդ խմբի է, չէ՞»։

Մեքենա նստեցի, գնացի։ Հերթ էր։ Պարզվեց՝ առաջին խումբն, իհարկե, հազվագյուտ է, բայց ոչ այդքան։

Ծանոթ գտա, փորձեցի ԽԾԲ-ով անհերթ մտնել։ Բայց թևքը քշտելուն բանը չհասավ։ Փորձառու բուժքույր-դիվանագետը, ուշադիր հայացք գցելով ինձ, հարցրեց․

-Հուսով եմ՝ այսօր առավոտյան չեք մոռացել ձեր դեղը խմել։

-Չեմ մոռացել, բայց ի՞նչ իմացաք, որ դեղ եմ խմում։

-Ձեր տարիքում գործականում բոլորը ինչ-որ առողջական խնդիր ունեն և բոլորը պարբերաբար դեղեր են խմում։ Հենց այդ պատճառով է, որ դոնոր կարող են դառնալ մինչև 55 տարեկան մարդիկ։

Армянские военнослужащие на смене боевого дежурства - Sputnik Արմենիա
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»

Հիշեցի ոչ այնքան հեռու անցյալում սիրված մի ֆիլմ, կոչվում էր «Այստեղ ծերուկների տեղը չէ»։

Անգամ արյուն չեն վերցնում։ Ինչո՞ւ եմ ասում «անգամ»։

Մի քանի օր առաջ գնացել էի զինկոմիսարիատ։ Երիտասարդ կապիտանն ինձ դիմավորեց հարցով.

-Դուք սպա՞ եք եղել։

-Ի՞նչ է նշանակում «եղել»։ Դեռ ողջ եմ, ձեր առաջ կանգնած եմ։ Սա էլ զինգրքույկս, պաշտոնաթող չեմ։

-Կներեք, սխալ արտահայտվեցի,-կարմրեց կապիտանը,-ուղղակի ձեր գործերն արդեն արխիվ են ուղարկվել։

-Ամեն դեպքում նայեք, մեկ էլ տեսար՝ ինչ-որ բանի պետք կգամ։

Ըստ երևույթին անհարմար դրությունը հարթելու համար չվիճեց և գնաց արխիվը փորփրելու։ Մի քանի րոպեից վերադարձավ՝ լայն ժպիտով և մայորի հետ, որը հավանաբար` անմիջական ղեկավարն էր։

-Դուք իրոք շատ հազվագյուտ զինվորական մասնագիտություն ունեք։ Երեկ էլ մի այսպիսի  պատմություն եղավ։ Մի պապիկ էր եկել, կներեք, պահեստազորային լեյտենանտ։ Հարցնում էր, թե ինչով կարող է օգտակար լինել։ Նա ВУС ուներ(ռազմահաշվային մասնագիտություն՝ խմբ․)՝ հետախույզ-ջրասուզակների դասակի հրամանատար։ Իսկ դուք, փաստորեն, դիվիզիոնային թերթի գլխավոր խմբագիր եք։

Այդ պահին միջամտեց մայորը։

«Վանոյի БТР»-ները, կամ ինչու են հայ կանայք հայհոյում սոցցանցերում

-Մենք նայեցինք ձեր գործը, դուք լրագրող եք, լուրջ գործակալությունում եք աշխատում։ Նշանակում է՝ պարտականությունների կատարման մեջ եք, հանրությանը տեղեկությամբ եք ապահովում։ Պատերազմող երկրում յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել, պարտադիր չէ, որ առաջնագծում լինի։ Եվ անկախ տարիքից։

Համամիտ եմ՝ հայրենիքին յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել, անկախ սեռից ու տարիքից, ամենատարբեր ոլորտներում։ Բայց դժվար թե օգուտ կա սոցցանցերում ամենօրյա, ամենժամյա պատերազմներից, երբ նորմալ թվացող մարդիկ, բաժանվելով սևերի ու սպիտակների, իրար վրա են հարձակվում ու վերջին բառերով հայհոյում մեկմեկու։

Эксклюзивное фото девушки-снайпера ВС Армении - Sputnik Արմենիա
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ընդ որում, կռվողներից յուրաքանչյուրը վստահ է, որ միանշանակ ավելի լավ է գլուխ հանում պատերազմական արվեստից, քան ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, ՊՆ հրամանատարությունը, իսկ դիվանագիտական նրբություններում, իհարկե, շատ ավելի կոփված են, քան արտաքին գործերի նախարարն ու նրա բոլոր խորհրդականները։

Նման «հայրենասիրությունից» երկիրը որևէ օգուտ չունի։ Միայն վնաս։ Մարդու ժամանակը, ուժը, էներգիան, եռանդը՝ ամենը աղմուկ բարձրացնելու վրա է ծախսվում։

Առաջնագծում զոհված տղաների թիվն այսօր մոտենում է հազարին։ Մեծ ողբերգություն է։ Հետևանքներն ապագայում էլ կզգացվեն։ Չէ՞ որ դա նշանակում է նույնքան չստեղծված ընտանիքներ, հազարավոր չծնված երեխաներ։

Եվ ուզում ես սոցցանցերի՝ երեխա ունենալու տարիքում գտնվող ակտիվիստներին ասել`օրերով ֆեյսբուքում լեզվին տալու փոխարեն, գուցե ուժերը հավաքեք, էներգիան կենտրոնացնեք և ինն ամիս անց ևս մի երեխա ունենա՞ք։ Այ դա, իմ կարծիքով, հայրենասիրության իրական դրսևորում կլինի։

Իսկ ավագ սերունդն ի՞նչ անի։ Որդիս է զանգում արտերկրից, զեկուցում` հիմնադրամին գումար փոխանցել ենք, հումանիտար օգնությունը հավաքել-ուղարկել ենք, էլ ի՞նչ օգտակար բան կարող ենք անել։ Ասում եմ՝ դստրիկիդ մեզ մոտ ուղարկիր, տատիկը քո կնոջից վատ չի դաստիարակի, դուք էլ այդ ընթացքում ևս մի երեխա կունենաք։ Խոստացավ մտածել։ Սպասում եմ։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

Դե, իսկ հետբալզակյան տարիքի կանանց՝ իրենց նևրոտիկ սրտխփոցով, ուզում եմ խորհուրդ տալ անջատել համակարգիչը և կտավ քրքրել, իհարկե՝ ժամանակակից արտահայտմամբ։

Ահ, դուք չգիտեք, թե ինչ է դա նշանակում։ Այդ դեպքում կարդացեք, օրինակ, Լև Տոլստոյի «Սևաստոպոլյան պատմությունները»։ Ե՛վ դասական գրականությունը կվերհիշեք, և՛ կարևորը`ժամանակ չի մնա մեղմ ասած ոչ շատ խելոք խորհուրդներով միջազգային հանրության գործերի մեջ քիթը խոթելու համար։

Լրահոս
0