«Այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը։ Մեր ժողովրդի պատմության այս կարևորագույն մարտում մենք վերջակետ դնելու ենք միայն հաղթանակով: Կոչ ենք անում բոլոր աղջիկներին ու կանանց միանալ մեր հայրենական կռվին, իրենց մասնակցությունն ունենալ մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում և ցույց տալ աշխարհին հայ կնոջ արիությունն ու հաղթական ոգին»,–ասում է Նարե Խլղաթյանը, որը կանանց ջոկատ էր կազմել և արդեն 100 հոգանոց խումբ ունի։
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
Հայ կանայք պաշտպանության նախարարությանն են հայտնում իրենց պատրաստակամությունը զինվորագրվելու ՊԲ շարքերում և ռազմաճակատ մեկնելու։
Մեկ ուրիշ աղջիկ էլ ասում է, որ առանց մեկ վայրկյան վարանելու զինվորագրվելու և կանգնելու է եղբայրների կողքին` թույլ չտալով, որ թշնամին անգամ մեկ մատ առաջ գա։