00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты фотографируют солдат в Карабахе
Журналисты фотографируют солдат в Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք բոլորը մոտեցնում են մեր հաղթանակն ու ներկայացվել են պետական բարձր պարգևների։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան նոր պատերազմում ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնվեր ծառայության համար մեկ տասնյակից ավելի զինծառայողները ներկայացվել են բարձր պարգևների։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում հերոսական դրվագներ։

Փոխգնդապետ Տարոն Քոչարյանը կարողացել է հստակ կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը, ապա ակտիվ գործողությունների շնորհիվ ոչնչացրել է թշնամու մեծ թվով զինտեխնիկա և կենդանի ուժ: Նա կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Նմանօրինակ խիզախության և հաշվարկված գործողությունների համար փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն էլ «Արիության համար» մեդալ կստանա։

Այս պատերազմում զարմանալի հերոսություններ են գործում նաև ժամեկտային զինծառայողները։

«Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ»,- տեղեկացնում է ՊՆ-ն։

Նշվում է, որ ոչնչացված թշնամական ուժերի թվում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը։ Բացի այդ, նա նաև առգրավել է կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ:

«Ոսկե արծիվ» շքանշանակիրը - Sputnik Արմենիա
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը

Բոլոր տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչի» ասպետության 2-րդ աստիճանի մեդալի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Լրահոս
0