00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը

Բաժանորդագրվել
Մեր զինվորներն անպարտելի են, որովհետև գիտեն, թե ում և ինչի համար են կռվում։

Երիտասարդ զինծառայող Էդգար Մարկոսյանն այս պատերազմի օրերին հասցրել է հակառակորդի 10 տանկ ոչնչացնել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել Արցախի մերօրյա հերոսի մասին, որի խիզախությունն արդեն «Ոսկե արծիվ» շքանշանով է գնահատվել։

Հակատանկային հաշվարկի հրամանատար Մարկոսյանը պատմում է, որ տանկային շարասյուններ են եղել, որոնք կանգնեցրել է։ Ասում է՝ առաջին տանկը խոցում էր, մյուսներն արդեն հրետանին էր շարքից հանում։ Չի մոռանում առաջին առաջին խոցումը։

«Չգիտես՝ ինչ ձայն է գալու, ինչ տպավորություն է լինելու, ու որ ձգանը քաշեցի, ուժեղ տրաքեց... «Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում։ Շատ տպավորիչ էր ու էդ առաջին խոցումից հասկացա՝ հա, լինելու է, հաղթելու ենք»,- պատմում է համեստ զինվորն ու ավելացնում՝ ոչինչ չէր ստացվի, եթե կողքին չլինեին բանակային, հիմա արդեն մարտական ընկերները։

Նշում է՝ բանակում յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, տիրապետում է զենքին, անհրաժեշտ գիտելիքներ ունի։

«Հանգիստ եղեք, սահմանում ենք, պահում ենք թեկուզ կյանքի գնով։ Չենք թողնելու իրենք թեկուզ մի սանտիմետր առաջ գան»,- խոստանում է Էդգար Մարկոսյանը։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Ապատեղեկատվության ալիքին հաջորդել է իրական ագրեսիա ՀՀ–ի նկատմամբ. ԱԳՆ

Նրա խոսքով՝ մեր զինվորներն անպարտելի են, որովհետև ի տարբերություն թշնամու՝ լավ գիտեն՝ ում և ինչի համար են կռվում։

Մի քանի անգամ ԱԹՍ-ների հարվածներից հրաշքով փրկված հերոսը հիմա հոսպիտալներից մեկում բուժում է ստանում. վնասվածք է ստացել, սակայն ուշքն ու միտքը առաջնագծում են՝ ընկերների հետ։

Անհամբեր սպասում է՝ ապաքինվի, վերադառնա շարքեր։ Խոստովանում է՝ երբեք իրեն չի ների, եթե մոտալուտ հաղթանակի օրն ընկերների կողքին չլինի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Լրահոս
0