Լոնդոնի հայերը բողոքի ցույց են անցկացնում BBC հեռուստաընկերության առջև։ Լոնդոնաբնակ Սուրեն Սարուխանյանի տեղեկացմամբ՝ նրանք պահանջում են դադարեցնել Արցախյան պատերազմի կողմնակալ լուսաբանումը։
«BBC, ասա՛ ճշմարտությունը», «Դադարեցրեք տարածել թուրքական ստերը», «Ամո՛թ BBC-ին», «BBC` թուրքական քարոզչություն». այսպիսի վանկարկումներով արդեն կես ժամից ավելի է` հայերը հեռուստաընկերության շենքի մոտ են։
Նրանք եկել են հայկական եռագույններով և բողոքի պաստառներով՝ «Թուրքիա, դո՛ւրս ՆԱՏՕ-ից», «Ձեր լռությունը մեր մահն է», «Դադարեցրեք թուրք-ադրբեջանական ագրեսիան», «Covid - 19, Թուրքիա - 20՝ նոր համավարակ» և այլն։
Վանկարկումների մեջտեղում բողոքի ցույցի մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարում։ Բողոքի ցույցին մի քանի հարյուր մարդ է մասնակցում։
Սուրեն Սարուխանյանի խոսքով՝ այս ցույցից հետո հայերը շարժվելու են Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ՝ միանալու հույների կազմակերպած ցույցին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում