ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ԼՂ աջակցությանն ուղղված ցույցն անցկացվել է Ժնևում ՄԱԿ–ի եվրոպական գրասենյակի (Ազգերի պալատ) մոտ։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց շվեյցարիացի լուսանկարիչ Դեմիր Սոնմեզը, այստեղ մի քանի հարյուր մարդ է հավաքվել ջահերով և Հայաստանի ու Արցախի դրոշներով։
Միևնույն ժամանակ, ընդգծեց նա, հայերի հետ միասին եկել էին նաև թուրք մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հույներ ու ասորիներ, որոնք մշտապես ամբողջ աշխարհով մեկ իրենց համերաշխությունն են արտահայտում հայերին։
Այստեղ էին եկել նաև քաղաքում բնակվող քրդերը Քրդական ժողովրդական միություն կենտրոնից, լիբանանցի արաբներ Շվեյցարիայի Մարոնիտ եկեղեցուց և Լիբանանի մշակութային միությունից և նույնիսկ ալբանացիներ` Մերենի (փոքր քաղաք` Ժնևի մերձակայքում) ալբանացիների խմբակ տեղական կազմակերպությունից։
Բացի այդ, հավաքվել էին ձախ կուսակցությունների և արհմիությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Ժնև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ ու շվեյցարիացի սենատոր Կառլո Սոմարուգան։
«Ցուցարարների կողքով մեքենա անցավ, որից բացականչում էին. «Կեցցե՛, Էրդողանը», բայց խոշոր սադրանքներ չեն եղել», – նկատեց Սոնմեզը։
Հիշեցնենք, որ քրդահայ ծագում ունեցող լուսանկարիչ Դեմիր Սոնմեզը երկար տարիներ ապրում է Ժնևում և հայտնի է քաղաքում որպես քաղաքի` այդ թվում այստեղ տեղի ունեցող բազմաթիվ ցույցերի, տարեգիր լուսանկարիչ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում