00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական F-16-ները փոխել են մարտավարությունը, գործի են դրվել նաև ԱԹՍ–ները. Մովսեսյան

© AP Photo / Emrah GurelИстребитель F-16, входящий в пилотажную группу ВВС Турции, пролетает над аэропортом Стамбула
Истребитель F-16, входящий в пилотажную группу ВВС Турции, пролетает над аэропортом Стамбула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բայրաքթար» տեսակի ԱԹՍ–ները կարողանում են 12 000 մետր բարձրությամբ թռիչք իրականացնել, վարել հետազոտություն, երկար ժամանակ օդում մնալ և կրակ բացել։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիայի` Արցախում ընթացող մարտական գործողություններին մասնակցելու հետքերը վերացնելու համար F-16 ինքնաթիռները հոկտեմբերի 3-ին Գյանջայի օդանավակայանից Գաբալայի օդանավակայան են տեղափոխվել։

Մեր սպաները․ խենթ, ազնիվ ու հերոսական - Sputnik Արմենիա
Թշնամու խոցված ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ, տանկեր. ՊԲ–ն նոր քաջերի անուններ է հրապարակել

«Սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների հենց սկզբից էլ թուրքական F-16-ը գործի են դրվել։ Եթե նախկինում F-16–ն ինքնուրույն էր գործողություններ իրականացնում, ապա հիմա դրանք Ադրբեջանի օդուժին են միացել ու միասին են քայլեր անում»,–ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով` F-16–ն այժմ կատարում է հետևյալ կարևոր գործառույթները` Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից Հայաստանի և Արցախի տարածքներին հարվածներ հասնելուն աջակցություն և նրանց գործողությունների «պատսպարում»։ Ավելին, թուրքական «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ–ները նույնպես մասնակցում են մարտական գործողություններին։ Վերոհիշյալ ԱԹՍ–ները կարողանում են 12 000 մետր բարձրությամբ թռիչք իրականացնել, վարել հետազոտություն, երկար ժամանակ օդում մնալ և կրակ բացել։

Մովսեսյանը նշեց, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի, մասնավորապես F-16 ինքնաթիռների ներգրավվածությունը մարտական գործողություններին։

Армянский военнослужаший на передовой в Карабахе  - Sputnik Արմենիա
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան

Մովսեսյանը հիշեցրեց, որ F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիսին թուրք–ադրբեջանական զորավարժությունների համար։ Դրանք ակտիվ գործողություններ են իրականցրել, ուսումնամարզական թռիչքներ անցկացրել Հայաստանի և Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով` թիրախավորելով Գյանջա–Վարդենիս, Գյանջա–Մարտակերտ, Գյանջա–Ստեփանակերտ և Գյանջա–Քարվաճառ, Գյանջա–Հադրութ ուղղությունները։

Զորավարժություններից հետո ինքնաթիռները Թուրքիա չեն վերադարձել և մնացել են Գյանջայի օդանավակայանում։ Դրանից հետո էլ սեպտեմբերի 23-ին Թուրքիան իրականացրել է F-16–ների հերթափոխ, իսկ վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի տարածքով է կատարվել։ Դրանից հետո այդ ինքնաթիռները սկսել են մասնակցել մարտական գործողություններին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0